Երջո պապու Մոզին (նկարում) Երևանի քաղաքապետ դառնալու երկու իրական հնարավորություն ունի.
Հնարավորություն 1. Երջո պապու Մոզին թեկնածությունը դնում է Հանրապետական կուսակցության կողմից՝ անձամբ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Բոլոր թաղապետարանները, թաղապետարանին կից համատիրությունները, համատիրությունների վերելակի, աղբի, ջրի, հոսանքի փող հավաքողները, դպրոցների ու մանկապարտեզների ուսուցիչներն ու դաստիարակները, պետական և օլիգարխների հիմնակությունների աշխատակիցները միաձայն, անխոս ու հուշիկ կաշխատեն Մոզու համար։ Իսկ ընտրությունների օրը Վովա Գասպարյանը, Տիգրան Մուկուչյանը, թաղային կրիմինալը, պետանվտանգության աշխատակիցները կապահովեն Մոզու ընտրվելը։
Ով կասկածում է այս հնարավորությանը, ուրեմն նա վերջին 15 տարում բացակայել է Հայաստանից։
Հնարավորություն 2. Երջո պապու Մոզին դնում է թեկնածությունը Հանրապետական կուսակցության թեկնածուի դեմ, բայց ընտրություններն անցնում են արդար ու թափանցիկ։
Ով կասկածում է այս հնարավորությանը, ուրեմն նա վերջին 15 տարում բացակայել է Հայաստանից։
Արմեն ֆոն Գևորգյան
|