Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 12 » Նիկոլը մեղք է գործել
17:22
Նիկոլը մեղք է գործել

Այնուամենայնիվ, ես Նիկոլին չեմ ասում «դավայ դասվիդանյա», 
որովհետև ակնկալում եմ, որ մի օր նա պատասխան է տալու իմ՝ 
խաբված լինելու համար





«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Սեդա Մեսրոպյանն իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, ՀԺ-ից դուրս եկող աշխատակիցներին ասել է «դավայ դասվիդանյա»:Երբ Կոնգրեսի ակտիվիստը նույն բանն ասել էր Կոնգրեսից դուրս եկած և Հայաստանը լքել պատրաստվող Աշոտ Զաքարյանին, Նիկոլը շատ էր զայրացել՝ ո՞նց կարելի է էդպես բան ասել նախկին քաղբանտարկյալին, մեր պայքարի նախկին ընկերոջը, ու շտապել էր ներողություն հայցել Աշատ Զաքարյանից՝ իր չգործած ու ակտիվիստի գործած մեղքի համար, և աղերսել, որ նա չլքի Հայաստանը:

Հիմա Նիկոլը մեղք է գործել: Ի՛մ դեմ: Իմ պայքարի ընկերների՛ դեմ: Իմ զավակների՛ դեմ: Նա մեղք է գործել, որովհետև չորս տարի շարունակ իմ տան պատին փակցրել եմ իր նկարը: Որովհետև տարիներ շարունակ փողոցներում պայքարել եմ ի՛ր և մեր բոլորիս ազատության համար: Որովհետև իմ զավակները օրեր շարունակ ընտրապաստառներ են փակցրել Երևանի ու, մասնավորապես, Մալաթիա թաղամասի պատերին ու դռնեդուռ բաժանել են իր նախընտրական բուկլետ-նամակները, ու ես անհանգստացել եմ՝ կռվի մեջ ընկե՞լ են, թե՞ ամեն ինչ հարթ է ընթացել: Որովհետև երկու օր վախը սրտումս, բայց վճռականորեն տրամադրված կռիվ եմ տվել ընտրատեղամասում և զանազան հեգանական ու հայհոյախառն արտահայտությունների արժանացել թաղի «խարոշիների» ու հանձնաժողովի նախագահ-անդամների կողմից: Որովհետև հավատացել եմ, որ Նիկոլը <առաջինը լինելու գայթակղությունը փոխարինել է վերջինը լինելու պատրաստակամությամբ>: 
Ես ՀԺ-ում չեմ աշխատել: Բայց հիմա հայտարարում եմ, որ ես էլ եմ դուրս եկել ՀԺ-ից: Այնուամենայնիվ, ես Նիկոլին չեմ ասում «դավայ դասվիդանյա», որովհետև ակնկալում եմ, որ մի օր նա պատասխան է տալու իմ՝ խաբված լինելու համար:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1138 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 4.0/2