23:18 Ուգո Չավեսը կվախճանվի՞ ապրիլին | |
Դոկտոր Խոսե Ռաֆայել Մարկինան ապրում է ԱՄՆ-ում, եւ հայտնի է Վենեսուելայի Նախագահի առողջության մասին կանխատեսումներով։ Նա ծանոթ է և Հավանայում, և Կարակասում Չավեսին սպասարկող բժշկական թիմին։ «Նախագահին մնացել է երկու կամ երեք ամսվա կյանք, և ցավոք, այդ ճակատագրական խզումը տեղի կունենա ապրիլին»,- ասել է Մարկինան։ Մի քանի օր առաջ, Վենեսուելայի առաջնորդը նշել է, որ նրա մոտ գտել են նոր չարորակ գոյացություններ։ Չավեսը հայտարարել է, որ եթե իր հետ ինչ որ բան պատահի, իր իրավահաջորդը կդառնա փոխնախագահ և արտաքին գործերի նախարար Նիկոլա Մադուրոն։ Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահի չարորակ ուռուցքի առաջին վիրահատությունը կատարվել է մեկ տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր նա պարբերաբար մեկնում է Կուբա՝ բուժման նպատակով։ | |
|