12:50 Պարույր Հայրիկյանը՝ Հայաստանի վարչապետ | |
Վերջերս ձեռքս ընկավ հետաքրքիր բովանդակությամբ մի այցեքարտ-հրավիրատոմս, ըստ որի, դեռևս 1989 թվականին Պարույր Հայրիկյանը եղել է Հայաստանի վարչապետ։ Այդ տարիներին Հայրիկյանը ԽՍՀՄ-ից արտաքսված էր և բնակվում էր ԱՄՆ-ում։ Շատերը կհիշեն այդ ժամանակներում տարածված այն լուրերը, թե Հայրիկյանը Հայաստան կարող է վերադառնալ, եթե լինի ՀՀ նախագահ։ Կարծում եմ հենց այդ կոնտեքստում էլ Հայրիկյանն իր այցեքարտ-հրավիրատոմսում իրեն ներկայացրել է Հայաստանի վարչապետ։ Ինչպես գիտենք, Հայաստանի նախագահ դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս հանգամանք էլ, ոմանց կարծիքով, այն պատճառն է, որն ազդել է Հայրիկյանի վրա՝ թարսվելու Տեր-Պետրոսյանի հետ, անգամ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու գնով։ Որքան էլ այս ամենն անլուրջ է քաղաքականությամբ զբաղվող մարդու համար, համենայն դեպս դա կարող էր լինել նաև նախընտրական քաղոզարշավի մի մաս։ Ավելացնեմ նաև, որ իր 40-ամյակը շնորհավորելու այցեքարտ-հրավիրատոմսը տարածելու պահին Հայրիկյանն արդեն Հայաստանում էր։ Բնօրինակն այն մարդու մոտ է, ով հրավիրված է եղել շնորհավորելու «վարչապետին»։ Գրիգոր Բաղդասարյան | |
|