Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 5 » Պուտինն ամենաազդեցիկ մարդը չէ
12:41
Պուտինն ամենաազդեցիկ մարդը չէ


Ամերիկյան Foreign Policy հանդեսը հերքել է այն տեղեկությունը, թե իրբ Վլադիմիր Պուտինին անվանել է աշխարհի ամենաազդեցիկ մարդը։ 

Վերջերս, հունվարի 4-ին, ռուսական լրատվական գործակալությունները հաղորդեցին, որ Ռուսաստանի նախագահը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ Foreign Policy-ի վարկածով մոլորակի ամենաազդեցիկ քաղաքական, գործարար և հասարակական  գործիչների ամենամյա ռեյտինգում։ Այդ լուրն ակտիվորեն քննարկվում էր ռուսական բլոգոլորտում։ Ոմանց մոտ այն տարակարծություն էր առաջացրել, ոմանց համար էլ առիթ` ռուսական նախագահի ձեռքբերումների միջազգային ճանաչման մասին խոսելու։

Սակայն, ինչպես ասվում է Foreign Policy-ի ինտերնետային խմբագրականում, ամենաազդեցիկ գործիչների ցուցակը, ոչ թե հանդեսի ամենամյա որոշվող ռեյտինգն է, այլ իր մշտական հեղինակներից մեկի՝ քաղաքագետ Իենա Բրեմմերի մասնավոր կարծիքը։

«Մենք երբեք ռեյտինգի առաջին տեղում չէինք դնի ոչ ամերիկանցու»- ասվում է խմբագրականում։ Բացի այդ, Բրեմմերն այնքան էլ հաճոյախոս չէ Վլադիմիր Պուտինին գնահատելիս։
Կատեգորիա: Միջազգային | Դիտումներ: 893 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 4.0/1