Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 27 » Քաղաքացիական անհնազանդության օր
16:48
Քաղաքացիական անհնազանդության օր
ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը, ում քաղաքական դրդապատճառներով 2008-ին հեռացրել են Սլավոնական համալսարանից, իր ֆեյսբուքյան էջում առաջարկում է.

Համապետական քաղաքացիական անհնազանդության օր

Ինքս ուսանող չեմ, բայց որ ուսանող էլ լինեի ինձ մոտ բնական հարց կառաջանար՝ հիմա դասադուլ անեմ, որ ի՞նչ լինի: 
Հարգանքի արժանի են այն երիտասարդների գործողությունները, որոնք քանի օր է արդեն համառորեն շրջում են Երևանի ԲՈՒՀ-երի մոտով, կռիվ են տալիս, կոչ են անում դասադուլ անել: Իսկապես մենք ունենք այսպիսի երիտասարդների կարիք: Իհարկե, այսօր Հայաստանում կան նպաստավոր պայմաններ ցանկացած տիպի քաղաքացիական անհնազանդության միջոցառում իրականացնելու համար: Ավելի ճիշտ, Հայաստանում կա կուտակված դժգոհության էներգիա, որը կարիք ունի ռացիոնալ ծախսման: 

Կներեք, բայց անորոշ կոչերը չեն կարող հակակշիռ դառնալ հանրապետական դասախոսների ու ուսխորհուրդների սպառնալիքներին: 

Ասածս ինչ է՝ դասադուլը շատ լավ է, բայց այն չի կարելի դիտարկել, որպես արդյունք, այն պետք է լինի գործիք արդյունքներին հասնելու համար: Երբ ուսանողին ասում ես՝ արի դասադուլ , բայց չես ասում, թե դա ինչ է տալու և ինչ արդյունքների բերելու, նա չի ունենում շահագրգռվածություն թողնելու իր դասերը, վտանգելու իր կրթությունը հանուն անորոշության:

Առաջարկս հետևյալն է. նշանակել համապետական քաղաքացիական անհնազանդության օր և կոչ անել թե՛ դասադուլի, թե՛ գործադուլի: Իսկ տվյալ երթերը օգտագործել այդ միջոցառման մասին առավելագույնս իրազեկելու համար: Հարկավոր է կոչ անել բոլորին X օրը հենց առավոտվանից չգնալ ո՛չ դասի, ո՛չ աշխատանքի, ո՛չ էլ մնալ տանը, այլ գնալ Ազատության հրապարակ՝ որոշելու երկրի ապագան: Դա պիտի լինի սահմանագիծ, օր, երբ պետք է որոշվի Հայաստանի հետագա ընթացքը: Այդտեղ ներկա գտնվողները, հենց այդ օրը, հենց այդ վայրում կորոշեն Հայաստանի ապագան:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 939 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: քաղաքացիական շարժում, Արեգ Գևորգյան | - Վարկանիշ -: 5.0/2