Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 18 » Քաղաքացիական հանրահավաք մարտի 1-ին
09:35
Քաղաքացիական հանրահավաք մարտի 1-ին


Արեգ Գևորգյան

ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում առաջարկում է

Կարծում եմ՝ բոլորդ էլ գիտեք, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս Մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի ավանդական միջոցառումը, որին հաջորդելու է երթ դեպի Մյասնիկյանի արձան՝ ի հիշատակ 2008 թ.-ի Մարտի 1-ի 10 զոհերի:

Մարտյան սպանդը ոչ միայն քաղաքական ուժերի, այլ առաջին հերթին քաղաքացիների խնդիրն է: Որևէ քաղաքացի չի կարող իրեն ապահով զգալ սեփական երկրում, քանի դեռ բացահայտված չեն նմանատիպ ոճրագործությունները և պատժված չեն դրանք իրագործող հանցագործները: Հետևաբար՝ 2013 Մարտի 1-ին Ազատության հրապարակից պետք է մեկնարկի ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական միջոցառում: Մարտի 1-ին մենք կցուցադրենք մեր կամքը և վճռականությունը՝ մեկընդմիշտ ազատվելու համար քաղաքացիների նկատմամբ իրագործվող հալածանքներից, բռնաճնշումներից և նրանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակող իշխանություններից:

Առաջարկում եմ իմ ֆեյսբուքյան ընկերներին, քաղաքացիական նախաձեռնությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին միասին մտածել այդ օրը միասնական միջոցառում կազմակերպելու ուղղությամբ:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 958 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0