Վիկտոր Միրումյան
Քրիստոսը մարդու (այդ թվում նաեւ Րաֆֆու) գործած մեղքի համար խաչ բարձրացավ: Շատ մարդիկ (այդ թվում նաեւ Րաֆֆին) առ այսօր չեն կարողանում հասկանալ Քրիստոս՝ Աստծո Որդու փրկչական առաքելության խորհուրդը՝ Նա կենդանի է հավիտենս-հավիտենիաց եւ անմեղսունակը միայն կարող է առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել Կենդանի Աստծո հիշատակը կամ «ցավը», ինչպես բարբաջել է ծոմապահությունն ի ցուցանող քաղաքական տկարամիտը... քանզի հակաքրիստոնեական է ցուցադրական ծոմապահությունը: Աններել է նաեւ ռամկական տրնգի պարելը Խաչելության օրը, նախ պետք է հասկանալ իմաստը զատկական, նոր դուս գալ հրապարակս Ազատության, նախ պետք է գիտակցել պետությանը հասցված մահացու հարվածը, նոր գործել փրկչական առաքելությամբ՝ ասված է «...վախեցեք կեղծ մարգարեներից...», նրանք ոչնչով չեն տարբերվում Մամոնայից:
|