Դեռ փետրվարի 23-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ռուսական Lenta.ru-ին տված հարցազրույցում բառացիորեն ասել է. "Мы не будем сидеть на площади, мы не будем голодать - я уже 15 дней голодал и больше не собираюсь - мы поедем из города в город, из деревни в деревню, и мы вернем Армению нашим людям".
«Մենք չենք նստի հրապարակում, մենք հացադուլ չենք անի. ես մի անգամ 15 օր հացադուլ արել եմ և այլևս չեմ պատրաստվում. մենք կգնանք քաղաքից-քաղաք, գյուղից-գյուղ և Հայաստանը կվերադարձնենք մեր մարդկանց»։
Իսկ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հացադուլի է նստել, թեև նշել է, որ ինքը հայտարարում է ոչ թե հացադուլ, այլ կեղծիքադուլ, վախադուլ, ստադուլ:
Դիտարկումը՝ Արթուր Մինասյանի