Արմեն Օհանյան
Ասի`տկլորվեմ, մեյդան ընկնեմ ու քո համար վերջին անգամ վառեմ Րաֆֆու կայծերը, էն անկապ երգի մեջի մոմերն էլ հետը, կենացդ խմեմ ես ամբողջ գիշեր ու ոչինչ չասեմ, բայց էնքան խոսեմ, որ քցեն ականջիդ ապահովիչները… դե, կրակ տուր, կյանքս, կպցնեմ եղեգան փողդ, որ ծուխ ելանե` խեղդվելուց պրծնենք, մատաղ անենք` բաժանենք, որ տիրենք էս մի բուռ հողին, հանձնվենք ու դառնանք բռի մեջինը` նախնյաց կարգով, շարքով, պատվով, շարան-շարան, դագաղների երամով, համով, ախպեր ջան, հոտով, քանքարավոր ընկեր ջան, ուռչենք թռչենք էս կողմերից, զուռնի նման անկապ փչենք`քելե լաո, քելե էրթանք մըր երկինք, քուլա-քուլա ամպոտենք, մեր տակից ջուր թափվի, մեկի դոշին տա` վարի տա, լիքը տեղում գա մեր բաց գլխին` կրակի պես, քանի դեռ գարուն չի ու յոնջա չկա, խոտ չկա, խոտի տակին` ծիտ չկա, լեզվի տակին` մեխ չկա, տակը բան չկա, բայց ես գալիս եմ դարդերից ու գնում եմ պարտական, դեպի դարդերս նորից, դեպի վառված քո ներկան, սարեր ջան, ինքնաբուխ շուռ եկեք, ամաչում եմ ձեր դոշին լացեմ, այ մարդ, թաշկինակս տուր, ես գնում եմ` հայավարի` քեֆ ու լացով, աղուհացով, քոռուփոշման, սաղի նման` ջեբ-գլուխս ծակ, տակս լիքը քաք... բայց դու իմացիր, Անուշս, որ Մոսոն Սարոյին սիրեր, դու էդ ձորը գցվողը չէիր: