Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 5 » Սերժ Սարգսյանը երբ ինչ ուզում խոսում է
00:45
Սերժ Սարգսյանը երբ ինչ ուզում խոսում է
Հարութ Ուլոյան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Հարութ Ուլոյանն իր էջում նկատել է.

Սերժ Սարգսյանի հայտարարությունները (8 օրվա տարբերությամբ) Արցախի խնդրի վերաբերյալ.

  • «Գիտեք, այդ դրույթը ինձ դուր չի գալիս, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, «որևհետև» Արցախը պաշտպանել են ոչ միայն արցախցիները, այլև ողջ Հայաստանը, նաև Սփյուռքը:» - 25.01.2013թ., Դավիթաշեն համայնք
  • «Ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ քաղաքական կարգավիճակով պետք է ապրեն ապագայում»։ - 03.02.2013թ., «Կոմերսանտ» օրաթերթ

Հ.Գ. 1. Ի միջի այլոց, Դավիթաշեն համայնքում հայտարարված միտքը միայն «Ազատություն» կայքն է (azatutyun.am) ճշգրիտ կերպով ներկայացրել ասվածը, իսկ շատ կայքեր (news.am, resource.am և այլն) հմուտ կերպով խեղաթյուրել են հայտարարվածը և առանց ավելորդ մեկնաբանության ներկայացրել են հետևյալ կերպ` «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է լուծի նրա ժողովուրդը»:

Հ.Գ. 2. Ի միջի այլոց, «Ղարաբաղի ճակատագիրը պետք է լուծի Ղարաբաղի ժողովուրդը» միտքը 90-ականներին իր ելույթներում և հոդվածներում արտահայտել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ոչ միայն չէր ընկալվում այն ժամանակ, այլև` դավաճանական էր համարվում:

Հ.Գ. 3. Եթե հաշվի առնենք այն, որ Սերժ Սարգսյանը 2011-ին էլ էր հայտարարել, որ «Ղարաբաղի ճակատագիրը պետք է լուծի Ղարաբաղի ժողովուրդը» (ԵԽԽՎ նստաշրջան, 22.06.2011թ.), ստացվում է, որ նա արտաքին աշխարհին մի բան է ասում, սեփական ժողովրդին` լրիվ այլ բան:


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 948 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Հարութ Ուլոյան, Սերժ Սարգսյան, Ղարաբաղ, Լևոն Տեր-Պետրոսյան | - Վարկանիշ -: 5.0/2