12:56 Սերժի ընդդիմադիրները | |
Մի բան ա հետաքրքիր: Հինգ տարի առաջ ընդդիմադիր համարվող շատ մարդիկ անսպասելիորեն «կտրուկ քաղաքական շրջադարձ» կատարեցին և ատարեցին Սերժ Սարգսյանին, բացատրելով դա մեծ աղետից՝ այն է Տեր-Պետրոսյանի իշխանության գալուց խուսափելու համար: Իշխանության կողմից ամեն ջանք գործադրվեց Տեր-Պետրոսյանին սևացնելու համար մամուլով և զրպարտություններ տարածելով բոլոր հասարակական կառույցներում, սկսած մանկապարտեզներից մինչ պետական հիմնարկներ: Հասարակության մեջ պիտակավորեցին որպես Արևմուտքի, ջհուդամասոնականության կողմից սատարվող մարդ, չնայած էտ նույն արևմուտքը սատարեց ու սատարում ա Սերժին: Տարբեր մարդկանց տարբեր բաներ ասվեց, թե ինչ կլինի, եթե Տեր-Պետրոսյանը գա իշխանության՝
... ու սենց շատ և շատ այլ ոլորտներում, ամեն տեղ ընտրելով տվյալ ոլորտի թույլ, խոցելի կողմը եվ դա օգտագործելով: Հիմա ի՞նչն ա հետաքրքիր, երբ այլևս Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, ի՞նչ պատճառաբանությամբ պիտի բոլոր էտ նախկին ընդդիմադիրները սատարեն Սերժին: Կարող ա՞ ասեն, որ էս հինգ տարում միասին աշխատելով արդեն սովորել են նրան և մտերմացել... | |
|