00:32 Թույլ մարդկանց մասին | |
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Արեն Մանուկյանն իր էջում գրում է. Մեր մոտ մի տղա կար, շատ ազնիվ, շատ դուխով, նվիրված համ ընկերությանը, համ գաղափարներին, ու միշտ նենց էր պահում, որ ակամայից դու էլ էիր ոգևորվում, ավելի դուխ հավաքում: Կռիվների կամ բազարների ժամանակ միշտ առաջի գիծ էր, հիմնական բազար տանողներից ու խոսացողներից: Երբեմն մենակ իրա խոսալուց դիմացինները խեղճանում էին, ու դա գալիս էր նաև նրանից, որ բացի գաղափարապես ճիշտ խոսալուց, խոսքի տոնը, շեշտադրումներն ու ելևէջները ճիշտ ժամանակին էին բաձրանում ու իջնում: Բայց մարդու իրական դուխն ու նվիրվածությունը դժվար ա ճիշտ գնահատել, երբ շատ ենք, մեկս մյուսին ուժ ենք տալիս: Մի անգամ նենց իրավիճակ ստացվեց, որ քիչ էինք, ինչ որ չափով ընկճված, իսկ մեր քչությունից շատերն էին փորձում օգտվեն, ատամ ունեցողները, քեն պահողները միացել էին. հայտվել էինք հորիզոնական վիճակում, ու ոնց որ ասում են տշողները շատացել էին: Ու էդ ժամանակ, երբ որ պետք էր հենց մերոնցական, նվիրված տղեքի դուխով մնալը, մեջք մեջքի կռիվ տալը, պահելու էն մաքուրը, ազնիվը, որը մեզ միավորել էր... հանկարծ էդ տղեն թեքվեց ու սկսել մեզ խփել: Մի պահ մտածեցի խառը վիճակ ա, կարող ա կռվի մեջ չի հասցկացել ով ով ա, պատահական ա ստացվել: Չէ, էդ պահին նա թռավ մեր ընկերությունից, մեր նավից, ու սկսեց ավելի ուժեղ հարվածել քան մնացած բոլորը իրար հետ: Էդ վիճակում նա պարտավոր էր կռիվ տալու մեր հետ, մեր կողքին, ինչ որ չափով իրա վրա վերցնելու հարվածները ու օգնելու մեր ոտքի կանգնելուն: Բայց նա որոշեց հորիզոնական վիճակում չհայտնվելու համար դուրս գալ էն մարդկանց դեմ, ովքեր նաև իրա շուրջ էին հավաքվել: Դրանից հետո ահագին ժամանակ ա անցել, ու ինքը մի օր մի տեղ արդարացել էր, թե ճիշտ ա արել, որովհետև էդ դեպքից շատ առաջ, ինչ որ բազարի ժամանակ մենք /այդ թվում ինքը/ ինչ որ կիքս ենք տվել: Ու սեփական սխալը իմանալով, ու արած անբարոյականության աստիճանը գիտակցելով, ամեն հարմար առիթի, ամեն սեղանի շուրջ մեզ էր վատաբանում. բայց նրա ձայնի ելևէջները արդեն բոլորի համար կեղծ էին: | |
|