Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 15 » Ընտրելու պատճառաբանություններ
06:22
Ընտրելու պատճառաբանություններ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Հայկ Ավետիսյանն իր էջում գրում է.

Մինչև քարոզարշավի մեկնարկելը բոլորիս մոտ տարբեր պատկերացումներ կան ձևավորված, թե ում ով ինչու պիտի ընտրի կամ չընտրի: Հիմա ես էսպես եմ պատկերացնում՝

քաղաքացի Ա
«Ես ընտրելու եմ Հրանտ Բագրատյանին, որովհետև մենք դեռ ասելիք ունենք»:

քաղաքացի Բ
«Ես ընտրելու եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև մենք դեռ շարժելիք ունենք:»

քաղաքացի Գ
«Ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին, որովհետև ես Անվտանգության Խորհրդի Քարտուղարն եմ»:

քաղաքացի Դ
«Ես ընտրելու եմ Վարդան Սեդրակյանին, որովհետև ես միշտ էլ Վարդան Սեդրակյանին եմ ընտրել:»

քաղաքացի Ե
«Ես ընտրելու եմ Պարույր Հայրիկյանին, որովհետև չգիտեմ՝ խի»:

քաղաքացի Զ
«Ես ընտրելու եմ Անդրիաս Ղուկասյանին, որովհետև՝ ինքը երկար մազեր ունի, համ էլ Տարոնի պորտը տեղը դրեց մենակով:»

քաղաքացի Է
«Ես ընտրելու եմ Արման Մելիքյանին, որովհետև ես էս թաղերից չեմ»:

քաղաքացի Ը
«Ես ընտրելու եմ Արամ Հարությունյանին, որովհետև ինքն ընդհանրապես աչքի չի ընկնում:»

քաղաքացի Թ
«Ես բոլորին դեմ եմ քվեարկելու, որովհետև առաջադրվածներից ոչ ոք ոչ հորս կողմից ա բարեկամ, ոչ՝ մորս:»

քաղաքացի Ժ
«Ես չեմ մասնակցելու տարբեր պատճառներով:»

քաղաքացի Ը
«Ես շարունակելու եմ պայքարել:»


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 997 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1