Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 9 » Ընտրություններ տապալման եզրի՞ն են
13:12
Ընտրություններ տապալման եզրի՞ն են



Ռուբեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳՐԵԹԵ ԱՆԱՉԱՌ ԶԵԿՈՒՅՑ, ՈՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է
ՀՀԿ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 07.02.13թ. 
թիվ 2 միջանկյալ զեկույցի և ՀՀԿական դժգոհության մասին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 2-րդ միջանկյալ զեկույցը, գրեթե նկարագրում է ՀՀ Նախագահի ընտրությունում ստեղծված իրական պատկերը, այդ թվում, հասկացնելով կամ շեշտադրելով մի շարք կարևոր եզրահանգումներ, մասնավորապես՝

  1. ՀՀԿական իշխանությունները դեմագոգիգ հայտարարություններ են արել և անում օրինական ընտրություններ անցկացնելու իրենց ցանկության մասին և անում են ճիշտ հակառակը,
  2. պառլամենտական ընդդիմության չմասնակցելն ազդել է քարոզարշավի մթնոլորտի վրա,
  3. ԿԸՀ-ը ավելի շատ զբաղված է ժողովրդավարության տպավորություն ստեղծելով, քան կատարված զանգվածային խախտումների հետևանքների վերացումով,
  4. ՀՀ նախագահ-ՀՀԿ թեկնածուն օգտագործում է ահռելի պետական միջոցներ (անշարժ գույք, մարդկային ռեսուրսներ, լրատվամիջոցներ) իր քարոզչության համար, այդ թվում, Սերժ Սարգսյանը չի տարբերակում պետական գործառույթներն իր քարոզչական գործունեությունից,
  5. ՀՀԿական պաշտոնյաները չեն հասկանում, թե ինչ է նշանակում գտնվել արձակուրդում և, որպես հետևանք, խախտում են ԸՕ պահանջները,
  6. ԶԼՄ-ները և, առաջին հերթին, պետական, ավելի շատ լուսաբանում են թեկնածուներ՝ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհանիսյանի քարոզարշավները, այն էլ՝ ոչ թե ծրագրերի, այլ՝ դրանց անցկացման ոճերի (պոնչիկանոցներ, վարսավիրանոցներ և այլն),
  7. բոլոր ատյաններում բողոքները մերժվում են, 
  8. արտասահմանում գտնվող բազմաքանակ հայաստանցիների չմասնակցելն ընտրությանը, կարող է ազդել ընտրության արդյունքների վրա,
  9. Սերժ Սարգսյանը նորից հույսը դրել է իր քարոզչությանը դպրոցականների և ուսանողների պարտադրված մասնակցության, ինչպես նաև, անձնագրերի հավաքման գործընթացների «հաջող» անցկացման վրա,
  10. ՀՀԿ թեկնածուի նախընտրական շտաբը կեղծարարություններ է թույլ տալիս, մասնավորապես, շտաբերի թվաքանակի հարցում,
  11. օրինախախտ ԶԼՄ-ների առաջատարը Հանրային հեռուստաընկերության «1-ին լրատվականն է», այդ թվում, իր «Տեսանկյուն» իբր վերլուծական հաղորդումը...
Հայաստանի ընտրական պատմության մեջ նման խայտառակ, սակայն, իրական պատկեր նկարագրող միջանկյալ զեկույց երբևէ չի ներկայացվել, իսկ եթե այն լրացնենք, Զեկույցում տեղ չգտած, հետևյալ ազդեցիկ խախտումներով, մասնավորապես՝

12. Սերժ Սարգսյանը քարոզում է իր լիազորությունների իրականացման ժամանակ,
13. ԱԺ նախագահը փոխվարչապետը և այլ պաշտոնատար անձիք անդամակցում են ՀՀԿ թեկնածուի 
      նախընտրական շտաբին, իրենց լիազորությունների իրականացման ժամանակ,
14. Դատախազությունը, ԿԸՀ-ն և ՀՌԱՀ-ը չեն քննել իրենց հասցեագրված և ԶԼՄ-ներում 
      հրապարակված, մոտ 200 խախտումներ պարունակող հաղորդագրությունները,
15. Հեռուստաընկերությունները (հատկապես՝ «Շանթը») իրենց կողմնակալ դրսևորումներով 
      բացահայտ քարոզչություն են իրականացնում Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին,
16. Պառլամենտական մեծամասնության մեկուսացմամբ ԸՕ-է գործում,
17. Մինչ նախընտրական քարոզչությունը կատարվել են զանգվածային օրինախախտումներ, որոնք 
      կարող են էական ազդեցություն ունենալ ընտրության արդյունքների վրա,
18. Հացադուլի մեջ գտնվող թեկնածուի գործունեությունը ոչ լիարժեք և, հիշյալ երկու թեկնածուների 
      համեմատությամբ, անհավասար է լուսաբանվում պետական ԶԼՄ-ներով,
19. Պետության Գլխի բացարձակ անգործություն է ցուցաբերում Պարույր Հայրիկյանի դեմ 
      իրականացված մահափորձի հետևանքով թեկնածուների համար հավասար պայմանների 
      ստեղծման գործում,

ապա, մեկ անգամ ևս, կարձանագրվի, թե ինչպես են ցանկանում հերթական անգամ վերարտադրվել ապօրինի իշխանությունները:
Այս պայմաններում, զավեշտալի է հնչում ՀՀԿական թեկնածուի արձագանքը սույն Զեկույցին, այն է՝ իբր դրանում անճշտություններ են հայտնաբերել և առաջարկում են ծանոթանալ Երևանի մամուլի ակումբի դիտարկումներին:

Իրոք, ինչ ճիշտ կլինի, որ անդրադառնան, այս ընտրության հետ որևէ առնչություն չունեցող այդ գործին, քանի որ գուցե հենց ԺՀՄԻԳ հեղինակավոր կարծիքի հիման վրա, ՀՀ Գլխավոր դատախազությունը, վերջապես կանդրադառնա այդ դիտարկումներին, որոնց վերաբերյալ մենք նաև դիմել ենք այդ դիտարկումների անցկացման հովանավորներ՝ ԵՄ և ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակներին... սակայն, առայժմ անարձագանք: 

ՀՊԱԿ


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 768 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ընտրություններ 2013 | - Վարկանիշ -: 0.0/0