Գլխավոր էջ » Հոդվածներ » Ազատամարտ » Արցախյան |
Աղաբեկ Խաչատրյան
Աղաբեկ Խաչատրյան՝ Բեկ ՄԵՆՔ հարկադրված ՊԱՏԵՐԱԶՄ ԳՆԱՑԻՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ. Արցախամարտը մեզ պարտադրված փորձություն էր, որը պիտի պատվով անցնեինք։ Եվս մեկ անգամ ապացուցեինք, որ մի բուռ հայությունը բռունցքվել գիտի, երբ վտանգված է ամենաթանկը՝ հող հայրենին... Հերոսական այս պայքարում հաղթեց միասնությունը, կորովը, ոգին։ Մեր կռիվն արդար էր։ Հողի տեր էինք ու դրա զորությունն էր մեր երակներում։ Ադրբեջանցի ելուզակը քոչվոր պապերից միայն ոչնչացնելու, պղծելու կարողություն էր ժառանգել։ Գայլի ախորժակով չէր ուզում հրաժարվել նվեր ստացած պապենական մեր հողերից։ Բեկում էր պետք։ Եվ քաջարի հայորդիք անվարան նետվեցին պայքարի` պաշտպանելու օտար սմբակների տակ երորվող մեր սուրբ հողը։ Եվ հաղթեցինք` մեզ նվիրելով ամենաթանկը` հաղթողի հպարտությունը։ Պայքարի նվիրյալ մարտիկներից էր Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, ով շարժման առաջին իսկ օրվանից գործողությունների կիզակետում էր։ Հայրենասիրության առաջին դասը պապն էր տվել, «թուրք» բառն առաջին անգամ նրանից էր լսել։ Ճակատագրի ծանր հարվածներով հողից կտրված, Էրզրումից գաղթած հայերից էր պապը, ում հոգում միշտ արթուն էր կորցրած հայրենիքի կարոտը, ցավը, վրեժը։ Հաճախ էր թոռանն ասում, որ իրենց պապենական հողում՝ ընկուզենու տակ, 10 մոսին կա։ Այն օրը, երբ թոռը կհանի դրանք և յուրաքանչյուրով 10 թուրք կսպանի՝ ինքը հանգիստ խղճով կհեռանա աշխարհից։ Երբ Բեկը հայտնեց պապուն, որ սկսվել է արցախյան գոյապայքարը, զենքը հանձնելով թոռանը, նա պատգամեց՝ եթե թուրքի նկար էլ տեսնես, կրակիր, չխնայես։ Հայի դարավոր ցավն էր խոսում պապու շուրթերով։ Սեփական աչքերով էր տեսել, թե ինչպես են թուրք գազանները հոշոտում հայերին։ Ըմբշամարտի մարզիչ էր Աղաբեկ Խաչատրյանը։ Մի օր էլ զինվորական համազգեստով մի քանի մարդ, որոնցից մեկը Ռազմիկ Վասիլյանն էր, բարձրախոսով հայտարարեցին, որ Սումգայիթում ջարդեր են սկսվել։ Զենքին տիրապետող տղամարդկանց հրավիրեցին հավաքի։ Բեկն առաջին կամավորականներից էր, ով զինվորագրվեց պայքարին։ Մասնակցեց Երասխավանի մարտերին։ Հիշենք, որ այստեղ զոհվեց Մովսես Գորգիսյանը։ Նախիջևանի Սադարակ գյուղի տարածքից ադրբեջանցիները մեծ տրամաչափի թնդանոթներից ռմբակոծում էին Երասխը, Սուրենավանը և հարակից՝ Արարատի նավթաբազայի ուղղությամբ՝ փորձելով պայթեցնել այն և զրկել մեզ վառելիքի պաշարներից։ Արկերը մեկը մյուսի հետևից պայթում էին մոտ տարածության վրա, բայց չէին հասնում բազային։ Երկու արկ պայթեց Սուրենավանի կենտրոնում, ավերվածություն չեղավ։ Ջրահան կայանում տեղակայված էր ԽՍՀՄ Ներքին զորքերի լավ զինված մի ստորաբաժանում, որը չէր միջամտում իրադարձությններին։ Երբ արկը պայթեց պարսպից մի քանի մետր հեռավորության վրա, Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, իր «Ծռերից» տասներկուսի հետ, իսկ մնացածին թողնելով Իշխանասարի դիրքերում, հասավ զրահապատ փոխադրիչին (ԶՓ)։ Հինգով մի կերպ տեղավորվեցին խցիկում, մյուսները բարձրացան թափք և շարունակեցին շարժվել դեպի Երասխ։ Տեղ հասան, ԶՓ-ը կանգ առավ Երասխի գինու կոմբինատի մոտ։ Աղաբեկ Խաչատրյանը, Անդրանիկը, Կարենը, Վարդանը մոտեցան Վազգեն Սարգսյանին։ Նա ձեռքով ցույց տվեց Սադարակի թիկունքն անցնելու ճանապարհը և ասաց. - Վերևում տղաներն են, երկու հետևակային մարտական մեքենա (ՀՄՄ) և ԶՓ կա, գնդապետ Սաֆարյանը թող համոզի ԽՍՍՀ-ի ներքին գործերի ստորաբաժանման պետի տեղակալ Կոլյային, զրահամեքենաներն ու զինամթերքն թողնեն ազատամարտիկներին և տանկիստների հետ վերադառնան, եթե ոչ` դիմել ուժի։ Բեկի ջոկատը մեկնում է մարտի ԶՓ ոլորապտույտ հարմար ճանապարհ ընտրելով բարձրացավ սարալանջ։ Բեկը բարևեց գնդապետին և հաղորդեց հանձնարարությունը։ Կոլյան չէր համաձայնվում։ Գնդապետը երկու տանկիստների և Կոլյայի հետ ՈՒԱԶ-469 մեքենայով ետ վերադարձավ։ Բեկի խումբը արագ միացավ տղաներին, ովքեր փորձում էին լռեցնել թշնամու կրակակետերը։ Միակ կարկտաբեր ամպեր ցրող հրանոթը Երասխի գինու կոմբինատի հարակից տարածքից արկեր էին արձակում Ադրբեջանի ուղղությամբ։ Հետհարվածի ուժից հենակները խրվում էին աղոտահողում, փոխում փողի նշանառությունը։ Բռունցք Մարտինը զայրացած ձեռքերը թափահարում էր հողի փափկության վրա, կրկնելով` ոչինչ-ոչինչ հիմա ծռերը տեղ կհասնեն, ձեզ դաս կտան։ Մեկ-մեկ մոտենում է հրանոթին, հենվում վրան, ձեռքով խփում կիսասարք ճայթիչին։ Չար լուրը հասավ տղաներին, որ Բեկը թշնամու գնդակից վիրավորել է ձախ ոտքից։ Առանց ապաքինվելու Իշխանի, Խաչիկի հետ շտապում էր հասնել Գորիս՝ մասնակցելու Տեղ գյուղի ինքնապաշտպանական մարտերին։ 25 հոգանոց ջոկատի հրամանատար էր, թեև իրեն զինվոր էր համարում։ Ապա մեկնեց Ստեփանակերտ, հետո Հադրութի անտառի մեջ՝Մեծ Թաղլար գյուղ։ Մի օր լուսադեմին, հերթական ռմբակոծությունից հետո, հռթիռի օղակն ընկել էր դպրոցի բակում։ Գյուղը խուճապի մեջ էր։ Տագնապահար այս ու այն կողմ էին վազում ոտաբոբիկ մանուկներ, կանայք։ Ավելի ու ավելի էր ամրապնդվում այն համոզմունքը, որ պետք է ապրել, կռվել հանուն այս մանուկների... Թանկ են հուշերը։ Ազատամարտիկն անսփոփ ցավով անուն առ անուն հիշում է զոհված ընկերներին։ Ափսոսանքով է պատմում այն 7 խիզախների մասին, ովքեր հակառակորդի ստորության զոհը դարձան։ Կոբրա-2 դիրքում էին տղաները, երբ անտառից կնոջ աղաղակներ լսեցին։ Օգնություն էր խնդրում։ Հայ ազատամարտիկը չէր կարող անտարբեր մնալ։ Սակայն դա ծուղակ էր։ Ելուզակները հայերենին տիրապետող կին էին գտել և ստիպել օգնություն խնդրել։ Երբ մեր մարտիկները օգնության էին շտապում, դեմ առ դեմ հանդիպեցին հակառակորդի զինվորներին, ովքեր հայերեն էին խոսում։ Սակայն Բաքվից եկած Սաշան անմիջապես կռահեց, որ հայ չեն։ Կրակ բացեցին։ Փրկվեց միայն մեկը... Աղաբեկ Խաչատրյանը մասնակցել է նաև Շուշիի ազատագրմանը։ Իր ձեռքով ցիրուցան եղած թուրքալեզու «ШУША» տառերը հավաքեց և հանձնեց թանգարանին... Իսկ, երբ Վազգեն Սարգսյանի կոչով կազմավորվում էր «Արծիվ մահապարտներ» գումարտակը, նա այն խիզախներից էր, ով աչքի առաջ ունենալով մահը, անվարան միացավ մահապարտներին։ Ոսոխն ընդհուպ մոտեցել էր Գանձասարին։ Սակայն մահապարտները վճռական հարվածով փոխեցին պատերազմի ելքը։ Նրա հետ զրույցը հայրենասիրության և ազգասիրության մի յուրահատուկ դաս է։ Ազատամարտիկը Պատմում է պատերազմի դրվագներից, խոսում հայրենասիրության մասին։ Պատմում է հերոսը, ու կարծես մեր խիզախ նախնիների ոգին է խոսում. - Հայրենասեր ծնվում են։ Մեր մայրերի, քույրերի, ապագա մայրերի երակներով հոսող հայրենասիրությունն է փոխանցվում հայրենյաց պաշտպանին։ Նրանք են ծնվում հերոսներ, նրանք են մեզ ուժ տալիս։ Հայրենյաց ապագա պաշտպանը դասեր է առնում օրորոցից։ Եթե երեխան պատասխանատու լինի իր մայրիկի համար, նա պատասխանատու կլինի նաև հայրենիքի համար։ Տղա երեխան պետք է ունենա 3 սրբություն՝ Մայր, Հայրենիք և Աստված։ Բեկի ամենանվիրական ցանկությունը զոհված ընկերների հիշատակը հավերժացնող կոթողներ կանգնեցնելն է, որպեսզի սերունդները ճանաչեն, խոնարհվեն նրանց հիշատակի առջև։ Իր իսկ ջանքերով կանգնեցվել են զոհված 2 ընկերների հուշարձանները, սակայն գործն անավարտ է համարում. անելիքներ դեռ կան։ Երբ խոսում է մեր միասնության, պայքարի ու հաղթանակի մասին, հպարտության կայծեր են բոցկլտում նրա արծվենի հայացքում. - Մենք ազգովի կռվել, ազգովի հաղթել ենք։ Ոչ ոք չի կարող անհատականացնել այս պատերազմը։ Մենք պատերազմ չենք ուզում, կռվեցինք խաղաղության համար։ Այսօր պիտի պահպանենք այդ թանկ հաղթանակը, փոխանցենք սերունդներին, որ նրանք էլ արժանապատվորեն ապրեն... Միասնական էինք, մեկս մյուսին նվիրված։ Երբեք չենք մտածել, որ փամփուշտը քիչ է։ Կռվել ենք այն գիտակցումով, որ թուրքին հող չզիջենք, որ մեր պապերի ոխը պիտի հանենք, որ տալու բան ունենք սերունդներին։ Որդիներին ևս դաստիարակել է նույն ոգով. նրանք երկուսն էլ այսօր հայոց բանակի օրինակելի զինվորներ են. - Հպարտ եմ, որ զավակներս ծառայում են։ Նրանց ասել եմ, որ զորամասը մեծ տուն է, իսկ հրամանատարները` ծնողներ։ Աստված մի արասցե, եթե անհրաժեշտություն լինի, մեր զինվորները մեզանից լավ են կռվելու, նրանք ավելի ուժեղ են, քանի որ մեր արյունն է նրանց երակներում։ Նրանք դեռ մոր արգանդում պատերազմի մեջ էին։ Դա իմ համոզմունքն է։ Ոչ ոք իրավունք չունի նրանց փնովելու։ Իսկ բանակից խուսափող երիտասարդներին ու նրանց ծնողներին դավաճան եմ համարում։ Կատարած սխրանքների համար բազմաթիվ մեդալների արժանացած ազատամարտիկն ավելորդ է համարում խոսել դրանց մասին և հիմա էլ իրեն զինվոր է համարում. Հայրենիքի զինվոր։ Ահա այսպես ապրում է հպարտ` իր կռիվը տված, հաղթած մարտիկը։ Հերոսներն ապրում են մեզ հետ ու մեր կողքին... Անգնահատելի է նրանց սխրանքը... Նրանք են իրենց ներկայությամբ մեր ոգին ամրացնում, պայքարելու ուժ տալիս։ Դեր-Զորից մազապուրծ եղած տարագիր հայրս կարոտաբաղձությամբ հյուրընկալել էր հունաստանաբնակ ազգակցուհուն՝ տիկին Սոֆյային։ Հանդիպման անպատմելի բերկրություն էր մեր հարկի տակ։ Թնդում էր հայոց երգը.
Տիկին Սոֆյան քնքշագին փաթաթվել էր հայրիկիս և իրար գտած` այս անգամ արտասվում էին երջանկությունից։ Նրանց ուղեկցել էր գաղթի մղձավանջը։ Իրենց առասպելական զրույցներից, ինձ համար արդեն ըմբռնելի, հայրիկիս քարացած տրտմությունից շարունակ անձրևում էր հոգիս։ Տիկին Սոֆյան ուխտի ճամփա ուներ դեպի հայոց հինավուրց պատմական Շուշի։ Ես 9-րդ դասարանի սան էի։ Ուխտագնացության մասնակից դարձրեցին նաև ինձ։ Երբ հասանք Գորիս-Լաչին-Շուշի մայրուղուն, հատվեցինք։ Ազերիները սարի բարձրությամբ բրգաձև շարել էին հսկա սալաքարեր և փակել ճանապարհը։ Փորձեցինք բարձրանալ ողորկ, անձրևաթաց քարերի վրայով, սակայն սահում, վայր էինք ընկնում։ Այդպես էլ չհաջողվեց մեզ տեսնել հայոց բերդաքաղաքը, որին ապօրինաբար տիրացել էին ադրբեջանցիները։ Դարպասին ամրացրած «ШУША» թրքախոս տառերը զայրույթով լցրին մեր սրտերը, որ հայերը կհամախմբվեն` փրկելու համար մեր հողը, մեր արժանապատվությունը։ Տիկին Սոֆիան ինքնաբերեբար ծնկի իջավ, համբուրեց անձրևաթաց հողը և քարերի շուրջ վառեց իր հավատի մոմը. - Իմ հայոց քարերով անօրենը փակեց ուխտիս ճամփան,- փոքրիկ երեխայի պես անզոր նա դառը հեկեկաց, ապա խաչակնքելով` հայացքը ուղղեց դեպի վեր,- կուզեմ հաջորդ այցիս ժամանակ ազատագռված տեսնել հայոց Շուշին և երկրպագորեն համբուրել այն ձեռքը, որը մեր դարպասներից վայր կնետի թրքախոս տառերը։ Բեկը հաղթանակից հետո, որպես ռազմական ավար, իր սեփական ձեռքերով այդ տառերը հանձնեց Ստեփանակերտի թանգարան։ Բեկը, ազատամարտիկներին հայրենասիրությամբ ոգեշնչելու համար, կատարում էր մեջբերումներ, լավ իմանալով, որ անպատրաստ բանակը ստիպված է մարտավարություն սովորել մարտական գործողությունների ընթացքում` այն զոհերի գնով, որոնցից կարելի էր խուսափել։ Եվ մի կաթիլ քրտինքով կարելի է մի բալոն արյուն խնայել։ Պարապմունքների ժամանակ հիշեցնում էր, որ «1945-ին ֆրանսիացիները Գերմանիայից դուրս բերեցին 50.000 տոննա արխիվ, Գերմանիայի ռազմական գործարանների ամենագաղտնի և գերժամանակակից սարքավորումներ, իսկ ուղեղների որսի ժամանակ Ֆրանսիայում հայտնվեց մոտավորապես 1.000 գերմանացի մասնագետ։ Ամերիկացիներին բաժին հասավ գրեթե 3.000, իսկ Խորհրդային Միություն ճանապարհվեցին 5.000 գիտնական և կոնստրուկտոր»։ Խաչակրած արշավանքների ժամանակ հստակորեն արտացոլվել են ասպետական նույն հատկանիշները, ինչ-որ տեսնում ենք դեռևս 5-րդ դարի հայ զինվորականության վարքականոններում։ Ճապոնական սամուրայների վարքականոնը, որը կոչվում է հագակուրե, դավանում է նույն սկզբունքները, ինչ որ հայոց և միջնադարյան Եվրոպայի պատվի վարքականոնները։ Պատիվն ու անունը կյանքից ավելի բարձր դասելու այդ հատկանիշը բնորոշ է եղել Եվրոպայի ասպետներին։ Հ. Սենկևիչի «Խաչակիրները» գրքում հանդիպում ենք պատվախնդրության, անձնազոհության, նվիրվածության բազում դրվագների։
Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո Բեկն իր մտահուշերը հանձնեց թղթին։ Նրա ստեղծագործության քաջարի հերոսի մասին գրքույկում կարդում ենք. «Ինչպիսի ողբերգություն կա այս երկու տողերի մեջ «հնձած արտերի սև ու դեղին խմորման մեջ ցորենի հատիկը դարձել է աղանձ, կարծր հայացքով հատիկը հեծկլտում է ափերիս ճաքած ակոսների մեջ»։ Ազատամարտիկը ափի մեջ դնում է հայրենիքի ճակատագիրը։ Եվ կրկնում «Իմ զավակը չէ նա, ով ինձ համար մեռնելու հրաման չի աղերսում ինձանից, վտանգի ժամին արծիվի պես չի խոյանում, իր բնին, իր ձագերին երկարող թշնամու ձեռքերի մեջ ժանիքները, մագիլները չի խրում արիաբար»։ «Կածքար սարի քարանձավի մուտքին մոտիկ, ձորի եզրին իր նոր տունն է հիմնել»։ Բեկի նախաձեռնությամբ Բագարանից երեք կտոր լեռնատեսակ Գրանիտե քար է բերել՝ Սոնայի, Սարոյի, Կարինեի արձանները քանդակելու, ոսկե շղարշով պատելու,որ նրանք կեսգիշերին պատվանդանից իջնեն, հասնեն Արաքս. Կողբասար, շրջեն ժեռ քերծերում, օրորեն օրորոցները հայ սուրբ կանանց, Աստծո օրհնանքով վերադառնան։ Բեկի ցանկությունն է հայոց պատմական մեծ հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում դատարկ մնացած բոլոր օրորոցները դարձյալ լցնել հայոց մանուկներով։ Հաղթած հրամանատարը առանց տատանվելու եկել էր Ազատության հրապարակ` լսելու Հայաստանի և ԼՂ-ի ապագային վերաբերող կարևոր հաղորդագրությունները։ «1998թ-ից մինչև այսօր հայրենիքը լքել են 1 մլն մարդ՝ 3.5 մլն-ից։ Հիմա այս թիվը համեմատենք Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից տեղի ունեցած ցեղասպանության հետ։ Այսինքն, մարդիկ, ովքեր հերոս ձևանալով աշխարհից պահանջում են ճանաչել հայոց ցեղասպանությունը, իրենք Հայաստան երկրի ներսում նույն մասշտաբի ցեղասպանություն են իրականացրել»- հաղորդեց առաջին նախագահն իր ելույթում՝ ավելացնելով, որ դա ինքը չի ասել, այլ ասել է Սերժ Սարգսյանի նշանակած ՀՀ արտակարգ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը։ Բեկն այս թվերը լսելուց հետո մռնչաց, առյուծաբաշ դեմքը Օպերայի ճակատից շեղելով շուռ եկավ դեպի Արարատ սարի կողմը, գլուխը առավ ափերի մեջ, կքանստեց։ Վեր կացավ, նայեց գեներալ Ս. Սաֆարյանի աչքերին և ասաց. - Ես այստեղից գնացի պաշտպանելու հայրենիքս, վերադարձա հաղթանակած։ Հիմա ինչե՞ր են կատարվում Հայաստանում։ Դեռ խոսքը բերանում կիսատ, իրավաբան Հայկ Մարգարյանը ընդհատեց, Նորիկ Եղիազարյանի ուշադրությունը բևեռեց հարթակից հնչող բառերին, Բեկին խնդրեց միասին լսել։ Այդ ժամանակ հնչեցին 1998թ Ռոբերտ Քոչարյանի ՄԱԿ-ում ամբիոնից հնչեցրած էժանագին խոսքերը` աշխարհից պահանջելով ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Հեգնելով` առաջին նախագահը, հավելեց, որ Քոչարյանը անմիտ քայլ է կատարել, որի արդյունքն անպտուղ է։ Բացատրեց, որ եթե Հայաստանն ուզում էր ՄԱԿ-ում բարձրացնել ցեղասպանության ճանաչման հարցը, դա պետք է կատարվեր ըստ ՄԱԿ-ի արարողակարգի, կազմեր մի դոսյե, պաշտոնական արարողակարգով դիմեր ՄԱԿ-ին, և ՄԱԿ-ը չէր կարող այդ հարցը չքննել։ Բայց Քոչարյանը պահանջեց, որ ՄԱԿ-ը քննի այդ հարցը և դատապարտի։ Մի թատրոն, ֆարս ու խեղկատակություն արեց, որը հայ ժողովրդի գլխին դարձավ աղետ։ Թուրքիան անմիջապես գործածեց իր խորամանկ դիվանագիտությունը, պահանջեց պատմաբանների հանձնաժողով ստեղծել, ինչին Հայաստանը համաձայնեց։ Թմբկահարեցին, որ այս վերոհիշյալը բխում է հայ ժողովրդի ու Ղարաբաղի շահերից։ Ասենք, որ ավազակապետության հայրենիքն իր գրպանն է։ Հայրենիքը մարդու տունն է, ոչ թե ավազակապետի։ Խարխլրելով Ղարաբաղի հարցը` Շվեցարիայի Ցյուրիխում քաղաքում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում մտավ մի կետ «պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է քննի ցեղասպանության լինել-չլինելու հարցը»։ Թուրքերը հասան իրենց ուզածին։ | |
Դիտումներ: 7285 | | |