Գլխավոր էջ » Հոդվածներ » Ազատամարտ » Արցախյան |
«Լճափ» ջոկատ
«Լճափ» ջոկատ Լյովա Գևորգյան՝ «Լճափ» ջոկատի հրամանատար «Մենք անձնական կյանքով չենք ապրում, այլ հայրենիքի, համամարդկային բարօրության համար,- սրանք Գեղարքունիքի «Լճափ» ջոկատի հրամանատար Լյովա Գևորգյանի հաճախ կրկնվող խոսքերն են։- Հայրենիքի պաշտպան նշանակում է՝ պայքարող, մարտնչող, անձնազոհ մարդ»: Գեղարքունիքի «Լճափ» ջոկատը Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից մեկն է՝ 70-հոգիանոց կազմով: Հրամանատար Լյովա Գևորգյանի նախնիները սասունցիներ էին և ալաշկերտցիներ: Նա երեք բարձրագույն ուսումնական հաստատություն է ավարտել: Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած հայորդին հանդարտ ու հպարտորեն պատմում էր թիկունք-ճակատ փոխգործողությունների մասին։ Փոխադարձ կապը համարում է գործողությունների առանցքը, այն Հայենիքի պաշտպանության գործ է, հերոսության օրինակ է, որը թելադրում է գտնելու ճշմարտության ուղին: Կառչիր նրանից, բաց մի թողնիր, անշահախնդիր նվիրվիր, պայքարիր տոկունությամբ, հասիր նպատակիդ, ամրագրիր Հաղթանակդ և դու կհասնես փառքիդ գնահատմանը: Լյովա Գևորգյանը մարտադաշտ է տարել իր 15-ամյա որդուն՝ Արմանին: «Ինձ թվացել էր պարահանդես եմ եկել, բայց երբ արկերը պայթեցին զգաստացա, շփոթվեցի, զգացի, որ գտնվում եմ պատերազմի դաշտում»։ Փոքր տարիքում գնացքով գալիս էինք, հայրս արթնացրեց և ասաց՝ նայիր Մասիս սարին, դու պիտի ազատագրես այս սարը։ Լյովա Գևորգյանը միշտ հենվելով զինվորական կանոնադրության վրա յուրաքանչյուր հրամանատարից պահանջել նույնը: Զինված ընդհարումների ժամանակ իրավունքի հիմքը Ցամաքային պատերազմ վարելու մասին» 1947թ. ընդունված Հաագայի Կոնվենցիան է: Հետագայում` 1949թ., պատերազմի մասին ընդունվեցին Ժնևի չորս Կոնվենցիաները: Մեր նախնիները 1915թ. չկարողացան պատժել թուրքերին իրենց չափազանց մարդակեր զավթիչ անօրինականությունների համար: Կռվող կողմերի սրբազան պարտքն է հետևողական կատարել օրինագծի պահանջվող նորմաները: Գոհունակությամբ պատմելով Գավառի ազգաբնակչության նվիրական մասնակցությունը Արցախյան գոյամարտին, ազատամարտիկների մարտական կենսագրությունները, նշում է, որ սրտացավորեն հետևել է զինվորների բարոյահոգեբանական, ֆիզիկական և մտավոր կայունության ամրապնդմանը: Այն համարել է ամենաթանկ բանը զինվորի կյանքում. երբ մարդ զինվոր է դառնում, տարբերվում է սրճարաններում սուրճ խմող և ծխից մթագնած ուղեղներով ճոռոմաբանողներից կամ թամադայական բաժակաճառերով մեծախոսող, ինքնագոհ, հորանջող գինեմոլներից: Մարդու արժանիքները հարստությամբ չեն չափվում, այլ կատարած բարեգործություններով: Աշոտ Գապարյան, Լյովա Գևորգյան, Ալիկ Պետրոսյան Գավառի ԵԿՄ նախագահ Աշոտ Տաճատի Գասպարյանը՝ Պեսոկ Աշոտն իր մտքերը հանդարտ շարադրելով ասում է. - Չկա մարդ, ով չսիրի ազատությունը, բայց արդարասեր, հայենասերը միշտ պատրաստ է փշրելու բռնակալության շղթաները՝ հանուն բոլորի: Մարդ միայն բարի խոսքով չի բուժի հայրենիքի ցավոտ վերքերը, չի կարող ուրիշներին բավարար օգուտ տա և օգտակար գործ կատարի: Հայրենիքի և ժողովրդի համար պիտի սրտով պայքարել, կատարել հայրենիքի նկատմամբ պարտականությունները, ինչը փոխադարձ երջանկություն է: Եթե հիշում եք, խոսակցություններ էին պտտվում, որ թուրքերը վայնասուն են դրել «Լազր գյատի»՝ հայերի կողմից լազեր օգտագործելու մասին։ Այդ նրանք էին տարածում, որ իբր դրա դեմ քիմիական զենք օգտագործեն: Բայց 1992թ. Զինաթափման մասին համաժողովում ընդունվեց նաև քիմիական զենքի արտադրության, կուտակման և օգտագործման, ստեղծման և ոչնչացման մասին Կոնվենցիան: Այն արգելվում է ոչ միայն քիմիական զենքի կիրառումը, այլև դրա կիրառման նախապատրաստումը: Աշոտ Գասպարյանի մարտական ուղին անցել է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդում, մարտական ճանպարհներով Արմենակ Արմենակյանին հետ օգնություն են հասցրել Շահումյան, Գետաշեն, Երասխավան, Մարտակերտ, Օմար: Գավառի «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվիստներ Վարդուհի Գրիգորյանի, Լուսահոգի Անուշ Ղազարյանի, Վոլոդյա Կևյանի, Աշոտ Գրիգորյանի, Սամվել Զանգեզուրյանի շնորհիվ տեղի բնակչությունն իրազեկ էր լինում, թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում: Լյովա Գևորգյանը, Աշոտ Գասպարյանը, Գագիկ Ասոյանը, Հարութ Հարությունյանը եղան այն սյուները, որոնց մասին խոսում են իրենց կատարած գործերը: Նրանց անցած փառավոր ուղու ոգեշնչումը ժողովրդից ստացած վստահությունն էր: Արքիմեդն ասում էր՝ տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհը: Հայրենիքի սերը, ժողովրդի վստահությունը նման մարդկանց պատահական չի տրվում: Աշոտ Գասպարյանն իր ընկերներով զենք ու զինամթերք, սնունդ ու հանդերձանք, հարյուրավոր տոննաներով, հարյուր հազարավոր դրամով ժամանակին հասել, օգնել, սատար են կանգնել իրենց ժողովրդին: Համեստորեն խոսում էր կատարած գործերից. «Մեզ ընտրել են մարտիկներ, ովքեր երբեք չեն վախեցել տառապանքից ու ցավից, ոչ դառնությունից, ոչ կարիքից: Նման մարդը դադարում էր վախենալ մահից: Թեև երիտասարդ, ծաղկուն ժամանակ գիտակցորեն, թե ենթագիտակցորեն հասկանում էր, որ սիրելի է կյանքը: Բայց այսօր անցած ուղին հնարավորություն է տալիս բաց ճակատով երկրի վրա շարժվելու հոգու ու սրտի ջերմությամբ, և բաց աչքերով նայելու աշխարհին։ Օրհնում եմ ես հազար բերանով՝ զգուշորեն քայլեք մեր հողի վրայով, այնտեղ մեր զոհված ազատամարտիկների արյունն է ննջում...»: Աշոտը հանդարտ, հատ առ հատ արտասանելով այս բառերը խորասուզվեց իր հիշողությունների մեջ։ Հայկ Հովսեփյան՝ Հայոց բանակի առաջին զորակոչիկներից, մարտական դիրքերում, 1992թ. Հայոց բանակի առաջին զորակոչիկներ-դասընկերները` Հայկ Հովսեփյանը, Աղվան Սարգսյանը առաջին մարտական մկրտությունն ստացել են Մեղրիի Նյուվադու պաշտպանական մարտերի ժամանակ: Այնտեղ լսեցին Մեղրիի, Կապանի սահմանամերձ գոտիների ինքնապաշտպանական մարտերի մասին, 15-ամյա շվանաձորցի Գարիկ Միքայելյանի մասին, թե ինչպես էր Ագարակի ջոկատին սնունդ ու զինամթերք հասցնում, ինչպես էր «Դարբարա 44» պաշտպանական դիրքերի վիրավորներին օգնության հասնում Կապանի Դավիթ Բեկ, Եղվարդ, Շիկահող, Ճակատեն գյուղերի պաշտպանության ժամանակ: Արամ Գևորգյանը Նյուվադու ազատագրումից հետո Մեղրիի ՆԳ սահմանապահ-պարետային ծառայության վաշտում ակտիվ գործունեությամբ աչքի ընկավ Աղրթ-Բարթազ սահմանագծի, Խոլադաղ, Ծիրանաձոր բարձունքների համար մղվող մարտերում։ Զինկոմիսարիատից գործուղվեց Քաշաթաղ, հետագայում՝ թիվ 50869 զորամասում որպես հրամանատար։ Մասնակցեց ՀՀ հարավ-արևելյան ռազմաճակատի մարտական գործողություններին։ Այս ամենը ոգևորում էր նորակոչիկ զինվորներին։ Թշնամու հեռահար հրետանին օր ու դադար չէր տալիս: Կապանում Հայկի ծննդյան օրվա առիթով ղազանի մեջ մի հավ էր եփվում, ունեին գյուղացիների տված մեկ շիշ օղի: Թշնամու արկը ցաքուցրիվ արեց ղազանը: Անփորձ Հայկը կատաղեց, հաշվարկ չգիտեր: Թնդանոթի փողը դես ու դեն շարժեց, սակայն արկերն անիմաստ հեռու էին ընկնում: Փողի անցքից նշանոցը, նշանահատիկով մի քանի անգամ ուղղեց թշնամու վրա, հայտնաբերեց ու հաջորդ համազարկով լռեցրեց: Ձեռքսեղմումներով, գրկախառնություններով շնորհավորեցին նրա ծննդյան օրը: 1,5 տարի հետո նոյեմբերին զորացրվում է, դեկտեմբերին ընդգրկվում հայրենի գյուղի «Լճափ» ջոկատի կազմում: 1994թ. հուվարի 6-ին Տիգրանակերտից Մարտակերտ հատվածում, Գյուլիջա գյուղի ազատագրման ժամանակ «Լճափ» ջոկատի 15 ազատամարտիկներ Խեչան գետի հոսանքին զուգահեռ ճանապարհով առաջանում էին դեպի գյուղ՝ օգնության։ Դեռ գյուղ չմտած, դիմացից հայերեն լեզվով ձայնում են. - Հա՞յ եք։ Պատասխանը լինում է. - Հայ ենք, հայ։ - Եկեք, եկեք։ Մենք էստեղ ենք,- այս երկրորդ կանչը կասկածելի էր։ Մինչ կպարզեին ինչն ինչոց է, ով ով է, դարանակալած թշնամին մի 50 մետր հեռավորությունից ավտոմատային կրակահերթ է բացում տղաների ուղղությամբ։ Ազատամարտիկներն արձագանքեցին պատասխան կրակով՝ միևնույն ժամանակ մտան գետը՝ պաշտպանվելու հակառակորդի կրակից։ Մարտը շարունակվեց գետի միջից և տևեց 7 երկարաձիգ ժամեր՝ մինչև ուշ գիշեր։ Ժամը 23։30-ին օգնական ուժերի հասնելուց հետո նոր կարողացան հակառակորդին դուրս շպրտել իրենց դիրքերից։ Այս թեժ մարտում ջոկատն ունեցավ երկու զոհ և մեկ ծանր վիրավոր։ Մարտում քաջալերում և գոտեպնդում էր ջոկատի փոխհրամանատար Հայկ Սիմոնյանը։ Ջոկատի մարտիկները զոհերին և ծանր վիրավորին դուրս բերեցին կրակադաշտից և դիրքավորվեցին մոտակա բլուրին, ապա գնահատելով ստեղծված իրավիճակը, շարժվում են առաջ՝ դեպի հիմնական դիրքեր։ Մարտական դիրքերում Մարտում առանձնակի տոկունությամբ աչքի ընկած Հայկ Գրիշայի Հովսեփյանը՝ ուսապարկով և երկու ավտոմատներն ուսից կախ, արյունաքամ լինող վիրավոր ընկերոջը՝ Տիգրան Փայլակի Մխեյանին շալակն էր առել և առաջանում էր ջոկատից ետ չմնալով։ Տիգրանը գոռում էր ցավերից, ու կորցրած արյունից ուշագնաց լինում։ Հայկը՝ արնաշաղախ, ցեխակոլոլ, ընկերոջը տանում էր մեկ գրկած, մեկ շալակած, մեկ քարշ տալով՝ մահու չափ հոգնած, տանջված, բայց կարողանում է հասցնել կանաչ մի տարածք։ Տիգրանին զգուշորեն պառկեցնելով հարմար մի տեղ, շրջվում է մեջքի՝ փոքր ինչ շունչ առնելու համար։ Տիգրանը չէր դադարում ցավերց գոռալ և գլորվելով ընկնում է գետը։ Հեռվից ձայներ են լսվում։ Հայնն ընկերոջը ապահով մի տեղ է դնում և դիրքավորվում ճանապարհին մոտ։ Զինամթերքի սղության պատճառով խուսափում է մարտի բռնվելուց։ Հետագայում պարզվում է, որ զոհերին տանող խումբն էր անցել, ովքեր նյունպես մար չէին բռնվել զինամթերքի քչության պատճառով։ Այդ ժամանակ Գյուլիջա գյուղից երեք «Ուրալ» ավտոմեքենաներով վերադառնում էին օգնական ուժերը։ Հայկը կանգնեցնում է «Ուրալներից» մեկը և վիրավոր ընկերոջը տեղավորելով մեքենայում, հասցնում են շտապ օգնությանը։ Առաջին բուժօգնությունը ցույց տալուց հետո Տիգրանին տեղափոխում են Ստեփանակերտի զինվորական հիվանդանոց՝ այդպիսով փրկվում է նրա կյանքը։ Ոչ միայն «Լճափ», այլև մյուս ջոկատների մասին ինչ էլ գրվի բավարար չի լինի։ Մարտական դիրքերում «Լավագույն պետությունը հաղթող ժողվուրդն է»- ասել է Արիստոտելը։ Հայ ժողովուրդը հաղթանակ տարավ Արցախյան հերոսամարտում, սակայն շուտով շատ խնդիրներ առաջացան։ Նորաստեղծ պետությունը ներքաշվելով տնտեսական և քաղաքական թոհուբոհում, մարտադաշտում վիրավորված, ցնցահարված և այլ պատճառներով հաշմանդամ դարձած ազատամարտիկներին չկարողացավ համարժեք ուշադրության արժանացնել։ Ամեն ինչ կարծես գլխիվայր շուռ եկավ։ Տնտեսական ճգնաժամին զուգահեռ արտագաղթի ալիք բարձրացավ։ Մեծ վիպասան Րաֆֆին իր ժամանակին նկարագրում է հայ ժողովրդի վիճակը, որը չի տարբերվում մեր ժամանակների վիճակից։ Իշխանությունները ժողովրդին հասցրել էին «խոնարհվիլ յուր ատելի ղեկավարի անգթությունների առջև և բոլորովին անձնատուր լինել նրա կամքին... Այս վիճակին (ինքնիշխան թալանչիներին. հեղ.) ենթարկվում է ոչ միայն մի ամբողջ հասարակություն, այլև մասնավոր անձինք, մանավանդ երբ փոքր ի շատե ունևոր են, մտնում են այս և այն ազդեցություն ունեցողի հովանավորության ներքո, որպեսզի ուրիշները նրանց չվնասեն: Բայց այս պաշտպանությունը շատ թանկ է նստում. պաշտպանյալը թե՛ յուր կայքով և թե՛ յուր պատվով դառնում է յուր աղայի գերին: Դա մի կամավոր ստրկություն է, որով անզորը հպատակում է հզորին և դառնում է նրա կամքին բոլորովին կրավորական առարկա... Դա ճորտության սկիզբն է, որի տխուր օրինակները...» այսօր երևում է ավազակապետության պարագլուխների արարքներից։ Ղեկավարն այնքան խոհեմ պետք է լինի, որ չարհարմարի ժողովրդի ձայնը՝ ի նկատի ունենալով մարդկանց դժգոհություններն ու հիասթափությունները։ Հարգելով մարդկանց բողոքի ձայնը, հասնել ինքնապահպանման և ունենալ բազմանալու ձգտում։ Ավելորդ ծանրությունը միշտ արգելում է պայքարել թշնամու դեմ, նա աշխատում է ազատել միայն իր գլուխը։ Եթե ոչ դուդուկի, կամ սրնգի խուլ և ձգական հնչյունների հետ անցյալը, թե ներկան շատ անգամ դառնում են տխուր և մելամաղձոտ, նրանք խիստ մեղմ կերպով ներդաշնակում են մեր պատմության դառը ճակատագրին։ Պատերազմի ժամանակ շահամոլ երկչոտները փախան արտերկրներ՝ փող ձեռք բերելու և վերադառնալով սեփականության տեր դարձան, ճնշելով ազատամարտիկներին պահպանեցին իրենց դիրքերը, չհասկանալով, որ յուրաքանչյուր քայլափոխում անգիտակցորեն հանդիպում են դիմադրության և կորցնելու են գողացածը։ Գիտենք, որ տգետներն ակտիվ են փողոցում և հասարակության մեջ։ Նրանք ձգտում են հաճոյանալ ամբոխին, ինչպես նաև արժանանալ փողոցի ուշադրությանը, մոռանալով, որ գաղափարները չի կարելի շփոթել գիտության հետ։ Ազատամարտիկների առողջ մտածելակերպն ընդունեց Չարենցի կոչը՝ ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է և հաղթեց։ Րաֆֆին ծանոթ լինելով հայի բնավորության թույլ կողմերին, հարյուր տարի առաջ կարողացել է հուշել մեր ժամանակների բացթողումները։ Թուրքերը շողոքորթությամբ, խաբեություններով կաշառել է շահամոլ, քծնող, օտար ուժերին ապավինող հայ ղեկավարներին, գլխների տակ փափուկ բարձ դրել, ծպտյալ դիվանագետի փոփոխական ժպիտով չեզոքացրել, դաժանորեն, վայրագ կերպով ոչնչացրել հայերին՝ տիրելով նրանց հողին և ունեցվածքին։ Քաղաքակրթությունը հայ ժողովրդին պարտավորեցրել է ապրել իր ստեղծած մարդկային կյանքով, կառուցողական լայն, լեցուն խնդիրներ լուծելով՝ հետևելով համամարդկային հասարակական-քաղաքական քննարկումների կիրթ ձևերին։ Ներքին մելիքային անձնական գզվռտվոցից, արտաքին ուժերի շահարկումից շփոթված աշխատել են գտնել երրորդ ուժի հովանավորություն՝ թափառելով երկրե-երկիր, թակելով մեծամեծերի՝ Պետրոս Առաջինի, Նիկոլայ Երկրորդի, արխադաշ Լենինի, Ստալինի դռները և աղերսելով, խոստանալով թագեր, թագավորություններ, թուլացրել են Հայոց պետականության հիմքերը՝ երեք ծովերից, չորս գետերից մնաց միայն Սևանա լիճը... Թուրք-ադրբեջանական հարկադրված պատերազմում, «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարությամբ, հայ ժողովուրդը հույսը չդրեց երրորդ ուժի վրա, հավատաց սեփական ուժերին և հաղթեց։ Քան տարի անց իշխանությունը զավթած ղեկավարները ձեռք մեկնեցին Թուրքիային, լավ հասկանալով, որ թուրքը մնում է՝ թուրք։ Եղիշե Չարենց հիշեցնում է՝ դեմքեր, ախ, բութ են այնպես, կարծես շինված են տապոռով... Իսկ Հովհաննես Թումանյանի ձևակերպումով՝ նրանք մարդակեր են, անբան, քանի՞ տարի է պետք, որ մարդ դառնան... Ինչին տարիներով սպասում էր թուրքը, մատուցվեց հանգիստ... 2009թ. Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ԱՄՆ-ի պետքարտուղարի և այլ դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրվեց Հայ-թուրքական համաձայնագիրը դրանով Թուրքիային հնարավորություն տրվեց ասելու՝ աշխարհ, դու մի խառնվիր, ես հային հոշոտեմ և պատմաբանների հանձնաժողով տեղծելու պատրաստակամությունը ցեղասպանության հարցը դրեց կասկածի տակ։
| |
Դիտումներ: 3721 | | |