Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Ալբերտ Ազարյան
Ալբերտ Վաղարշակի Ազարյան 
հայ մարմնամարզիկ
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), 
ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, 
ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)
Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ 
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձակն օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»

  

1929, փետրվարի 11 

Ալբերտ Վաղարշի Ազարյանը ծնվել է 1929թ. Գանձակ քաղաքում, արհեստավորի ընտանիքում: 1939թ. ընտանիքով տեղափոխվել է ք. Կիրովական, իսկ 1947թ.` մայրաքաղաք Երևան: 1944թ.` հոր մահից հետո, նա պատանի հասակից անցավ աշխատանքի որպես դարբնի աշակերտ ` միաժամանակ սովորելով երեկոյան դպրոցում:  1946թ. սկսել է զբաղվել սպորտով` ըմբշամարտով և ծանրամարտով: 1947թ. Մոսկվայում  մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին: 1948թ. ընդունվել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկում  և այն ավատրել 1952թ.: Տեխնիկումում սովորելու ժամանակ սկսել է զբաղվել   սպորտային մարմնամարզությամբ Սեմյոն Կարագյոզյանի մոտ: 1951թ. նրան շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում: 1952թ. նա առաջին անգամ դարձավ Խորհրդային միության չեմպիոն օղակների համարով: 1953թ. ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, այնուհետև`  Ֆրանսիա: 1954թ. ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն: 1955թ. Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ` օղակներից և զուգափայտից: 1956թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: 1956թ. օղակների համարով Ավսրալիայում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն: 1958թ. Մոսկվայում աշխարհի առաջնության մրցումներին նվաճել է Աշխարհի չեմպիոնի կոչում օղակներից: 1960թ. Իտալիայում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն: 1961թ. մասնակցել է ԱՄՆ-ում միջազգային մրցումներին, հետո ելույթներ է ունեցել Կուբայում: 1963թ. մասնակցել է Ինդոնեզիայում ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ` օղակներից և պտտաձողից, դարձել բացարձակ չեմպիոն: 1964թ. ավարտել է իր սպորտային կարիերան և անցել աշխատանքի Երևանի քաղաքային Ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում` որպես տնօրեն:


Այսպիսով` մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման, որից ինը անգամը օղակների համարով:  1964-2000թ. եղել է օլիմպիական խաղերի պատվավոր հյուր: Նրան շնորհվել է ԽՍՀՄ վաստակավոր վարպետի, միջազգային վարպետի, միջազգային կարգի մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչումները: 1999թ. Ալբերտ Ազարյանին շնորհվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչում, 2000թ.` Երևան քաղաքի «Պատվավոր քաղաքացու» և «Լոռվա ասպետ» կոչումները:  Երևանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզության մարզադպրոցը անվանակոչվել է «Ալբերտ Ազարյանի» անվան: Ալբերտ Ազարյանը ԽՍՀՄ կառավարության կողմից պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Փառքի նշան» շքանշաններով,  ՀՀ կողմից` «Մովսես Խորենացու» անվան շքանշանով:  2000թ. ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը:  ՀՀ Օլիմպիական կոմիտեի  պատվավոր նախագահն է, ինչպես նաև Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը: Ամուսնացած է, ունի չորս երեխա, յոթ թոռնիկ և  երեք ծոռ: 

Նրա որդին` Էդվարդ Ազարյանը նույնպես մարմնամարզիկ է` օլիմպիական չեմպիոն (1980)։


Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (10.02.2013)
Դիտումներ: 2021 | Տեգեր: մարմնամարզիկներ | - Վարկանիշ -: 0.0/0