Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Արամ Մանուկյան
պետական գործիչ
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ



1957 թ., մարտի 9, Կիրովական

Ավարտել է Վանաձորի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 2 դպրոցը: 
1974-ին ընդունվել է Վանաձորի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը: 
1978 թ. ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկայի 
բաժինը։ 
1978 թվականից աշխատել է Գուգարքի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես 
ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցիչ: 
1984-ից աշխատել է «Ավտոմատիկա» ԳԱՄ-ում՝ որպես ինժեներ: 
1988 թվականից Հայոց Համազգային Շարժման անդամ է: 
1990 թ. ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, եղել է կրթության, գիտության, լեզվի եւ 
մշակույթի մշտական հանձնաժողովի անդամ: 

1990 թ. օգոստոսի 23-ին եւ 1991 թ. սեպտեմբերին նրան է վստահվել ներկայացնելու «ՀՀ 
Անկախության մասին հռչակագիրը» եւ «Հայաստանի Հանրապետությունն անկախ հռչակելու 
մասին» ՀՀ ԳԽ որոշումը: 
1994 թ. ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կրթության եւ մշակույթի 
հանձնաժողովի փոխնախագահ: 
1995 թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 
1997 թ. նշանակվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար: 1998 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի հանձնարարությամբ հանդիպում է 
ունեցել Հռոմի Պողոս 2-րդ Պապի հետ: 
1999 թ. իշխանությունների անհեռատես ու պատեհապաշտ քաղաքականությունը քննադատելու 
համար ազատվել է աշխատանքից: 
1997-1999 թ. պաշտոնավարել է որպես ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի 
նախարարի տեղակալ։ Այնուհետև մինչև 2002 թ. Կենտրոն թաղային համայնքի կրթության և 
մշակույթի բաժնի պետ։
2010 թ. հուլիսի 17-ին ընտվել է ՀՀՇ վարչության նախագահ։
2012 թ. Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես Հայ ազգային կոնգրեսի 
համամասնական ցուցակում թեկնածու: 
2012թ. հունիսի 1-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Հայ ազգային կոնգրես 
խմբակցության քարտուղար:
2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է Հայ Ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ։ 

Հեղինակ է մի շարք օրենքների: Բազմիցս Հայաստանը ներկայացրել է միջազգային 
կազմակերպություններում եւ բանակցություններում: Հայաստանի մշակութային ժառանգության 
շուրջ չորս միլիոն մշակութային արժեքների համակարգչային շտեմարան ստեղծելու ծրագրի 
հեղինակն է: 

Պարգեւատրվել է՝
  • 1996 թ. օլիմպիական շարժմանն աջակցելու համար հոբելյանական մեդալով՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Խուան Սամարանչի կողմից, 
  • 1998 թ.՝ Վազգեն Առաջինի անվան կրթության եւ մշակույթի բնագավառում կատարած աշխատանքների համար, 
  • 1999 թ.՝ ԱՊՀ բարձրագույն պարգեւով՝ արծաթե մեդալով եւ պատվոգրով, 
  • 1999 թ.՝ ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ Ե. Ստրոեւի կողմից՝ ԱՊՀ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման համար: 
Դասախոսում է  մի շարք միջազգային կազմակերպություններում, բազմաթիվ գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրն ընթերցել է Արամ Մանուկյանը։


wŸՀղումներ

Ելույթներ
ŸՀարցազրույցներ
  • «Ուրվագիծ» (23 մայիս, 2013)




Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (17.05.2013)
Դիտումներ: 2572 | Տեգեր: Արամ Մանուկյան | - Վարկանիշ -: 0.0/0