Եժի Կավալերովիչ լեհերեն` Jerzy Kawalerowicz, ծագումով հայ լեհական կինոռեժիսոր, դրամատուրգ։
1922, հունվարի 19 - 2007, դեկտեմբերի 27
Ծնվել է Լեհաստանի Գվոզդեց քաղաքում։ Պապերն ապրել են Լվովում և լեհական պետությանը մատուցած ծառայությունների համար համար արժանացել են ասպետական աստիճանի, դրանից էլ առաջացել է նրանց Կավալերով ազգանունը։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կրակովի կինոինստիտուտում, ապա ուսումը շարունակել նույն քաղաքի գեղարվեստների ակադեմիայում։ Նախ աշխատել է որպես ռեժիսորի օգնական, ապա ինքը նկարահանել է ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների, ցուցադրվել աշխարհի շատ երկրնոերում։ 1953-54-ին դասավանդել է Լոձ քաղաքի պետական կինոդպրոցում։ 1955-ին «Կադր» կինոմիավորման գեղարվեստական ղեկավարը։ Արժանացել է լեհական կառավարության պետական մրցանակների։
1967-ին իր տիկնոջ` կինոդերասանուհի Լյուցինա Վինիցկայայի հետ այցելել է Հայաստան։ |