Յուրի Բաշմետ ալտահար և դիրիժոր
24 հունվարի, 1953թ.
Կենսագրություն
Յու. Բաշմետը ծնվել է 1953 թ. Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում՝ Աբրամ Բորիսովիչ Բաշմետի և Մայա Զինովևվա Բաշմետի ընտանիքում: Մոր ցանկությամբ սկսել է ջութակ նվագել, բայց այդպես էլ չի սիրել ջութակը: Մանուկ ժամանակ տարված է եղել կիթարով: 1971-1976 թթ. սովորել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում: Ընկերոջ խորհրդով ջութակից փոխվել է ալտի: Առաջին ալտի ուսուցիչն է եղել Վադիմ Բորիսովսկին, որի մահից հետո 1972 թ. փոխադրվել է Ֆյոդոր Դրուժինի դասարանը: 1975 թ. Բուդապեշտում Ալտահարների միջազգային մրցույթում գրավել է 2-րդ մրցանակը և 1976 թ. առաջին մրցանակը Մյունիխում անցկացվող միջազգային երաժշտության մրցույթում: 1970-80-ական թթ.. հանդես է եկել որպես մենակատար: Հանդես է եկել նաև Ռ. Բարշայի կամերային նվագախմբի հետ:Մենահամերգներ է ունեցել աշխարի տարբեր ծայրերում՝ Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում : Ունեցել է համատեղ համերգներ այնպիսի հանրահայտ դիտիժորների հետ ինչպիսիք են Ռաֆաել Կուբելիկը, Մտիսլավ Ռոստրոպովիչը, Բեռնարդ Հեիտինգը և այլոք: Այժմ նա համերգներ է ունենում Մարթա Ագրերիխի, Նատալիա Գութմանի, Աննա-Սոֆի Մուտտերի, Օլեգ Կոգանի, Վիկտոր Տրետիակովի, Շլոմո Միտցի և ալյ հանրահայտ կատարողների հետ: 1985 թվականից հանդես է գալիս նաև որպես դիտիժոր: Բաշմետը «Նոր Ռուսաստան» նվագախմբի գլխավոր դիրիժորն է, կազմել է բազմաթիվ երիտասարդական և ուսանողական նվագախմբեր: Հիմնականում նա հանդես է գալիս իր իսկ կազմած «Մոսկվայի սոլիստներ» կամերային նվագախմբի հետ՝ որպես մենակատար և դիրիժոր: 20-րդ դարի և ժամանակակից շատ կոմպոզիտորներ իրենց ալտի համար գրված կոնցերտները նվիրել են Բաշմետին: Նա նվագում է Պաոլո Տեստորեի 1758 թ. ալտը: |