Ֆլորա Մարտիրոսյան
հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի,
Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր,
"Artists for Peace" բարեգործական կազմակերպության հիմնադիր,
"Never Again" մշակութային շարժման նախաձեռնող:
Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ:
1957թ. փետրվարի 5, Գյումրի – 2012թ. նոյեմբերի 20, Լոս-Անջելես
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. Գյումրիում: Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան ամենափոքր երեխան էր: Վոկալ տվյալները ժառանգել է մորից: Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
1973 թ. մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին: Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան:
1987 թ. ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ:
1991 թ. ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ, Լոս Անջելես:
1997 թ. վերադառնում են Երևան:
1997-2001 թթ. նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
2001 թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես:
2002 թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա:
2007 թ. հիմնում է "Artists for Pease" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, «Այլևս երբեք» կարգախոսով:
2011 նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ: Մահացել է 2012թ. նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։