Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Գեղամ Գրիգորյան
ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երգիչ, դասական, տենոր, ռեժիսոր



հունվարի 29, 1951թ. 

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցը և Սպենդիարյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1972-75թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգեցողության բաժնում: 1978-79թթ մասնագիտացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում: 1981թ-ից աշխատել է Վիլնյուսի, զուգահեռ` Երևանի օպերայի և բալետի պետական թատրոններում` որպես մեներգիչ: Արժանացել է բազմաթիվ պետական, միջազգային մրցանակների, պատվոգրերի, դափնեկրի կոչումների: 1982թ. դարձել է Չայկովսկու, ապա` Գլինկայի անվան միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր: 1980-86թթ դասավանդել է Լիտվայի կոնսերվատորիայում: 1982թ. արժանացել է Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստի, 1985թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներին: Բեմադրել է բազմաթիվ օպերաներ` «Արշակ Երկրորդ», «Տիգրան Մեծ», «Դավիթ Բեկ» և այլն: 2011թ., հայրենիքին մատուցած ծառայությունների համար, պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի մեդալով: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (29.01.2013)
Դիտումներ: 941 | Տեգեր: դասական երգիչներ, Գեղամ Գրիգորյան, տենորներ | - Վարկանիշ -: 0.0/0