Ծնվել է 1947 թ.:
Միջնակարգ կրթությանը զուգահեռ ուսանել է Կիրովականի Ստ. Աղաջանյանի անվան նկարչական
դպրոցում, ապա ավարտել շինարարական տեխնիկումի «Երկաթբետոնե կոնստրուկցիաներ»
բաժինը:
1965 թ. ընդգրկվել է «Հայ ազատագրական գաղտնի կազմակերպության» շարքերը եւ ղեկավարել
այդ կառույցի Կիրովականի մասնաճյուղը: Գաղտնի կազմակերպության գործունեության
բացահայտումից հետո ձերբակալվել է եւ ենթարկվել տույժի:
Ծառայել է խորհրդային բանակում։
Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից է, ՀՀՇ անդամ, եղել է Կիրովականի «Ղարաբաղ»
կոմիտեի անդամ, մասնակցել է հայկական բանակի ձեւավորմանը եւ պաշտպանական
մարտերին, ստեղծել է ջոկատներ եւ համակարգել դրանց գործունեությունը:
Զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ՝ Կիրովականի քաղխորհրդի պատգամավոր,
քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ, Լոռու մարզպետարանի «Տրանսպորտ եւ
ճանապարհաշինություն» վարչության պետ եւ այլն:
2001 թ. ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալվել է եւ դատապարտվել 4
տարվա ազատազրկման, սակայն քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներով պատիժը
պայմանականորեն չի կիրառվել:
2008 թ. նախագահական ընտրություններում եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական
շտաբի պետը: Նախկին քաղբանտարկյալ է: Եղել է Հայ Ազգային Կոնգրեսի Վանաձորի
գրասենյակի համակարգողը:
2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ, չորս թոռ: