Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ |
Ելենա Նալբանդյան
ֆինանսիստ ծնվել է 1990 թ. փետրվարի 25-ին
«Երեւանցուց վարկով վստահություն ենք վերցնելու՝ քաղաքը բարեփոխելու համար» iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով Երևանի ավագանու անդամի թեկնածու Ելենա Նալբանդյանը: Ելենան Կոնգրեսի երիտասարդ սերնդի թեկնածուներից է, մասնագիտությամբ ֆինանսիստ է, «Փոթիկյան էդվրթայզինգ» ՍՊԸ-ում փոխտնօրեն է,վերջերս ավարտել է ուսումը Իտալիայի Պերուջա քաղաքում:
- Ես օդից չեմ հայտնվել Կոնգերսի ցուցակում, ինչպես և մնացած թեկնածուները: Դա ստացվել է շատ սահուն կերպով: 2007 թվականի հոկտեմբերից ակտիվորեն մասնակցում եմ Հայաստանում կատարվող քաղաքական բոլոր միջոցառումներին: Վեց տարվա ընթացքում ձեռք եմ բերել մեծ փորձ: Կոնգրեսի կողմից կայացվել է որոշում, որ նախընտրական ցուցակում ընդգրկվեն երիտասարդներ և ընտրվել են առավել ակտիվները: Այդպես նաև ես եմ հայտնվել այդ ցուցակում:
- Քանի որ Երևանին պետք են նորարար մտքեր, գաղափարներ, թարմ մոտեցումներ, որոնցով նոր շունչ կհաղորդվի Երևանին, իսկ այդ դեպքում քաղաքային իշխանությունների գործելաոճը կլինի ավելի դինամիկ: Նշեմ, որ մենք կազմում ենք մեր թեկնածուների ընդհանուր հավաքական կենսագրականը, երբ ընթերցեք, պարզ կդառնա, որ մենք ունենք տարբեր մասնագետներ՝ մարքետոլոգներ, իրավաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ, այսինքն մեր կազմում կան ամեն ոլորտի պրոֆեսիոնալներ, ավելին՝ տիրապետում ենք 10-ից ավել օտար լեզուների, իսկ մեծամասնությունը բարձրագույն կրթությունը ստացել է արտերկրում: Ամենակարևորը մենք էներգիայով ու եռանդով լի ենք: Այս գործում այդպիսի մարդիկ են պետք, ովքեր կարողանան ակտիվ գործունեություն ծավալել, անմիջականորեն շփվել բնակիչների հետ և ծախսել իրենց եռանդը ի օգուտ քաղաքի ու քաղաքացու:
- Նախ և առաջ հրատապ հարց եմ համարում իշխանափոխությունը: Երևանում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, կան բազմաթիվ խնդիրներ և դրա լուծումը տեսնում եմ միայն իշխանափոխությամբ՝ վերադարձնելով իշխանությունը ՀՀ քաղաքացիներին: Իսկ եթե անդրադառնանք միայն Երևան քաղաքին, ապա հրատապ եմ համարում բնապահպանական խնդիրները: Քաղաքային իշխանությունները, ծաղիկ տնկելով, ներկայացնում եմ բնակչությանը կանաչապատման ծրագիր, սակայն դա ընդամենը դեկորացիա է: Սարսափելի վիճակում է գտնվում նաև քաղաքային տրանսպորտը, քանի որ երթևեկությունը ըստ արժանվույն կազմակերպված չէ՝ առաջացնելով անհարմարություններ: Առաջնային լուծում պահանջող խնդիր եմ համարում նաև կոմունալ ծառայությունը: Եթե այցելեք հատկապես Երևանի ծայրամասերը, ապա կտեսնեք, թե ինչպիսի կոմունալ խնդիրների հետ են բախվում բնակիչները՝ սկսած չգործող կամ կիսախարխուլ վերելակներից մինչև կաթող տանիքներ, այսինքն՝ պայմանները պարզապես անմարդկային են: Որպես վառ օրինակ՝ Սիսակյան 3 հասցեում գտնվող շենքն է, որը բառացիորեն ճոճվում է, իսկ մարդիկ ստիպված են ապրել այդտեղ: Բերեմ նաև այլ տիպիկ օրինակ, երբ քաղաքային իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում կամարանցումները գունազարդելու համար, այն դեպքում, երբ այդ շենքը վթարային է, իսկ վերելակն էլ գտնվում է անմխիթար վիճակում: Ավելին՝ եթե քաղաքային իշխանությունները վերանորոգում են ինչ-որ մի բան, ապա դա ներկայացնում են որպես մեծագույն երևույթ ու մեծ ջանք ու եռանդ պահանջող ինչ-որ բան՝ մոռանալով, որ դրանք ընդամենը մտնում են իրենց պարտականությունների մեջ:
- Երբ մենք հանդիպումներ ենք ունենում բնակիչների հետ, բոլորը պնդում են, որ պետք են նոր դեմքեր, այժմ Կոնգրեսը դա առաջարկում է: Երկրորդը՝ Կոնգրեսն իսկապես այն ուժն է, որը միշտ բաց է եղել քաղաքացու համար, հաշվետու է եղել նրան: Իսկ այժմ առաջարկում են, որպեսզի Երևանի բնակիչները վարկով իրենց վստահությունը մեզ տան, իսկ դրա դիմաց մենք փոխենք քաղաքը, հետագայում նաև՝ ամբողջ երկիրը: Զրուցեց Լիլիթ Լալայանը http://womennet.am/ Կանայք և ընտրությունները Ելենա Նալբանդյան. «Եթե պայքարում ես՝ հնարավոր է, որ պարտվես, բայց եթե չես պայքարում՝ դու արդեն պարտված ես» Ելենա Նալբանդյանը 8 տարի արտերկրում ապրելուց հետո 2007 -ին վերադարձել է Հայաստան: Ավարտել է Միջազգային ակադեմիական ինստիտուտը: Մասնագիտությամբ ֆինանսիստ Ելենան այժմ աշխատում է գովազդային ընկերությունում՝ որպես փոխտնօրեն: Նա ընդգրկված է Հայ ազգային կոնգրեսի` Երևանի ավագանու ընտրությունների ներկայացրած նախընտրական ցուցակի 14-րդ հորիզոնականում: WomenNet-ի զրույցը նրա հետ սկսվեց ավանդական հարցից՝
- Քաղաքական գործունեությունը սկսել եմ 17 տարեկանից, հայրենիք վերադառնալուց հետո: Երբ տեսա Հայաստանի անմխիթար վիճակը, հիասթափված մարդկանց՝ միացա Կոնգրեսի շարժմանը: Գնում էի Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին, որտեղ բարձրաձայնվում էր Հայաստանում առկա բոլոր խնդիրների մասին: Դրանից հետո սկսեցի մասնակցել բոլոր հանրահավաքներին, ակցիաներին, քաղաքացիական շարժումներին, այնուհետև դարձա ՀԱԿ անդամ: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա այս անգամ ՀԱԿ-ը որոշեց հանդես գալ նոր ֆորմատով` ավելի շատ երիտասարդներ ընդգրկելով նախընտրական ցուցակում: Իրականում մեր նախընտրական ցուցակում հիմնականում երիտասարդներ են ներկայացված:
- Ես մայրաքաղաքի խնդիրներին շատ լավ ծանոթ եմ: Այսօր թիվ մեկ խնդիրը մայրաքաղաքում իրականացվող ծառահատումներն են և կանաչ տարածքներում կառուցապատումը: Դրանք բոլորն էլ տեսնում են: Կարևոր խնդիրներից մեկն էլ բազմաբնակարան շենքերի պահպանումն է: Մայրաքաղաքի գրեթե բոլոր շենքերի տանիքները, վերելակները վերանորոգման կարիք ունեն: Թվում է, թե դրանք այդքան կարևոր խնդիրներ չեն, բայց իրականում մարդկանց համար մեծ նշանակություն ունեն:
- Կարծում եմ, որ լուծում չի տրվում: Եթե չեմ սխալվում, օրինակ` Երևանում գործում է 1800 վերելակ, մինչդեռ վերջին տարիներին միայն դրանցից 40-ն է վերանորոգվել: Որո՞նք են Երևանում առկա խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: - Բոլորն էլ առաջնահերթ խնդիրներ են և քայլ առ քայլ պետք է դրանք լուծվեն: Եվ դա շատ ռեալ է: Երևան քաղաքի բյուջեն կբավականացնի, եթե «ատկատի» մեխանիզմը չգործի: Իսկ եթե մենք ներկայացված լինենք քաղաքապետարանում, ապա կկարողանանք այդ մեխանիզմը զսպել, որպեսզի գումարները ծախսվեն նպատակային: Չկա որևէ խնդիր, որ ցանկության դեպքում չլուծվի: Իհարկե, հատված ծառերը հնարավոր չէ վերականգնել, բայց հնարավոր է նոր տարածքներում ծառատունկ իրականացնել: Այսինքն՝ չպետք է թողնել, որ կանաչ տարածքների հաշվին կառուցապատում իրականացվի:
- Իմ երազանքներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանի ՀՀ քաղաքացուն, նույնը վերաբերում է Երևանին:
- Երբեք: Հիմա մենք դռնեդուռ ընկած մարդկանց հետ խոսում ենք, ծանոթանում ենք նրանց խնդիրներին, և ինձ համար ամենացավալին այն է, որ այսօր մայրաքաղաքի շենքերի բնակարանների մոտ 40 տոկոսի դռները փակ է: Նրանց մեծ մասը Հայաստանում չի ապրում: Դա շատ լոււրջ խնդիր է: Ինչ վերաբերում է նրան, թե ընտրությունների արդյուքներից գոհ կլինենք, թե ոչ, ապա այդպիսի խնդիր չկա: Պայքարում ենք մինչև վերջ և երբևիցե չի լինելու այնպես, որ ձեռքներս ծալած նստենք և հանդուրժենք անհանդուրժելին: Հուսահատություն չի կարող լինել. եթե պայքարում ես՝ հնարավոր է, որ պարտվես, բայց եթե չես պայքարում՝ դու արդեն պարտված ես: Մերի Մարգարյան | |
Դիտումներ: 1531 | | |