Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ
մարտի 11, 1960 թ.
Ծնվել է Թալինի շրջանի Զարինջա գյուղում:
1977 թ. ավարտել է Թալինի մաթեմատիկական թեքումով միջնակարգ դպրոցը, 1984-ին՝ գյուղատնտեսական ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ: 1987թ.գյուղատնտեսական ինստիտուտում հեռակա ուսուցմամբ ստացել է նաեւ տնտեսագետի որակավորում: 1984-1988 թթ. աշխատել է Մեղրու շրջանի Կուրիս-Գուդեմնիս խորհտնտեսությունում՝ որպես ինժեներ-մեխանիկ: 1988-1991 թթ. եղել է Մասիսի շրջանի Զորակ գյուղի գլխավոր տնտեսագետը: 1991-1996 թթ. ընտրվել եւ աշխատել է որպես Մասիսի շրջգործկոմի նախագահի առաջին տեղակալ: 1996-1998-ին եղել է Արարատի փոխմարզպետը, 1998-2001 թթ.՝ Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետը:
Եղել է Գերագույն խորհրդի եւ ԱԺ առաջին գումարման պատգամավոր:
2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ։
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
|