Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ |
Լիլիթ Թադևոսյան
լրագրող Ուսանել է՝ Երեւանի Հյուսիսային համալսարանում։ 2010 թվականին դասավանդել է «Մխիթար Սեբաստացի» կրթահաամլիրում
Լիլիթ Թադևոսյան. «Մյուս քաղաքական ուժերի կանայք վստահ եմ՝ հալածանքներին ու դժվարություններին չէին դիմանա»
- Իմ շրջապատը, ընտանիքը և ընկերները դրական ընդունեցին ավագանի դառնալու իմ որոշումը և հարգանքով են վերաբերվում իմ որոշմանը: Նրանք բոլորն էլ հայտնել են ինձ աջակցելու պատրաստակամություն, ինչի համար ես նրանցից շնորհակալ եմ: Նշեմ, որ ես իմ լրագրողի մասնագիտությունը իսկապես սիրում եմ, բայց քանի որ ինձ առաջարկվեց ՀԱԿ-ի ցուցակով մասնակցել ավագանու ընտրություններին, ես ընդունեցի այդ առաջարկը: Կարծում եմ, որ եթե ՀԱԿ-ում գտել են, որ ես կարող եմ օգտակար լինել այս գործում, ապա ես պատրաստ եմ անել հնարավոր ամեն ինչ, մեր օգտակար և ազնիվ նպատակների իրականացման համար: Իսկ այդ նպատակների իրականացումը բխում է հենց երևանցու շահերից: Բացի դա լրագրողական դաշտի ներկայացուցչի ներկայությունը Երևանի ավագանում կարծում եմ նաև կստեղծի լրագրող ավագանի կապը, որ այսօր դժվարությամբ է ստացվում: Ինքներդ էլ հանավաբար կհաստատեք, որ հինգ տարվա մեջ նեկայիս ավագանու անդամներից և ոչ մեկը պատրաստակամ չի եղել լրագրողների հետ զրույցում, և միշտ խուսափել են լրագրողների հետ հանիպումներից: Ես խոստանում եմ, որ այդ կապը անպայման կվերականգնեմ և լրագրողների հետ շփումը կլինի ավելի բաց: Եվ քաղաքացին վերջպես կճանաչի իր ընտրած ավագանու անդամներին:
- Քաղաքում այնքան փոխելու բան կա, որ նույնիսկ չգիտեմ, թե որը նշեմ: Որպեսզի բաց թողած չլինեմ որևէ խնդիր, կասեմ միայն, որ այն ամենը ինչ հնարավոր կլինի փոխել՝ կփոխենք ու կփորձենք վերադարձնել քաղաքը քաղաքացուն: Քաղաքի խնդիրներին իհարկե ծանոթ եմ, քանի որ լրագրողի մասնագիտությունն է պահանջում տեղյակ լինել բոլոր խնդիրներին: Չի եղել մի դեպք, երբ ես չարձագանքեմ, քաղաքում տեղի ունեցող որևէ խնդրի ահազանգին:
- Իմ ընտրողն առաջին հերթին բնականաբար հարազատներս են, բարեկամներս, ընկերներս, և ինձ ճանաչող մարդիկ, իսկ նրանք հավատացնում եմ ձեզ քիչ չեն: Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններին մասնակցում է «Իշխանությունը՝ քաղաքացուն» կարգախոսով: Այս կարգախոսն արդեն իսկ ասում է, որ այս պահին քաղաքացին իր քաղաքի տերը չի և մենք գալիս ենք, որպեսզի այս քաղաքի տիրոջը, այսինքն՝ քաղաքացուն վերադարձնենք իր իշխանությունը:
- Կարծում եմ, որ խոչընդոտներ կան, սակայն ամբողջ քաղաքական դաշտի մասին չեմ կարող ասել, բայց Հայ Ազգային Կոնգրեսում ես խտրականություն երբեք չեմ նկատել:
- Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն կա և որքան էլ փորձում են այդ խտրականությունը մեղմել, միևնույն է չի ստացվում: Իմ նկատմամբ առանձնապես չեմ զգացել դա, այս դեպքում հավանաբար ինձ օգնել է իմ լրագրողի մասնագիտությունը:
- Կանանաց լիդերության դպրոցի մասնակցել եմ, բայց չեմ ավարտել ամբողջությամբ՝ ժամանակի սղության պատճառով: Բայց չեմ կարծում, որ շատ մեծ բան եմ կորցրել ամբողջությամբ դասերին չհաճախելով, քանի որ իմ պրակտիկայում ես ավելի շատ բան եմ սովորել, քան որևէ դպրոց հաճախելով:
- Կանանց մասնակցությունը կարծեք թե քիչ է բոլոր քաղաքական ուժերի մոտ, բայց դա էլ հավանաբար գալիս է նրանից, որ կանայք, ըստ երևույթին, ավելի քիչ են ցանկանում քաղաքականությամբ զբաղվել: Սա առհասարակ եմ ասում, խոսքը ՀԱԿ-ի կանանց մասին չէ: Կոնգրեսի կանայք այն բացառիկ ամուր կանանցից են, որոնք այս հինգ տարիների ընթացքում տեսել են բազմաթիվ դժվարություններ, ընկել են ոստիկանական մահակների տակ, նրանց տարել են ոստիկանական բաժիններ, տարբեր խուլիգանների հարձակման են ենթարկվել, նրանք այս ռեժիմի դեմ պայքարել են և՛ ցրտին, և՛ շոգին, և անձրևի ու ձյան ժամանակ: Նրանք մինչև օրս էլ պայքարում են երկրում առկա բոլոր ապօրինությունների ու անարդարությունների դեմ: Ահա կանանց այս տեսակը միշտ քաղաքականության մեջ է և նրանց ոչ ոք չի արգելում զբաղվել քաղաքականությամբ: Իսկ մյուս քաղաքական ուժերի կանայք վստահ եմ՝ այս հալածանքներին ու դժվարություններին չէին դիմանա:
- Ես կարող եմ ասել մեր ցուցակի մասին, որովհետև մեր համար քաղաքապետի նախընտրելի թեկնածուն Վահագն Խաչատրյանն է, ով քաղաքապետի պաշտոնում աշխատել է Հայաստանի համար ամենածանր տարիներին: Նշեմ, որ նրա քաղաքապետության ժամանակ չի գտնվի մեկը, ով նրա մասին որևէ վատ բան կասի: Եվ թող որևէ մեկը գլուխ չգովի, թե այդ տարիներին կարող էր Վահագն Խաչատրյանից ավելի լավ քաղաքապետ լինել: Ուստի և մենք նախընտրելի ենք համարել հենց նրա թեկնածությունը և կարծում եմ, որ նա ամենարժանի քաղաքապետի թեկնածուն է: Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը Հաղթելու ենք «Ինչպես եւ նախորդ ընտրություններին` այս իշխանությունները եւս գործի են դնելու ապօրինությունների իրենց ողջ զինանոցը» Հայ ազգային կոնգրեսի` Երեւանի ավագանու ընտրությունների համար ներկայացված ցուցակում բացի հայտնի քաղաքական գործիչներից եւ երիտասարդ ակտիվիստներից ներառված են նաեւ մարդիկ, որոնք եւս տարիներ շարունակ անձամբ են հետեւել հանրապետությունում տեղի ունեցող ընտրությունների ընթացքին, արձանագրել տեղի ունեցող խախտումներն ու ապօրինությունները։ Վերոնշյալ անձանց շարքում է լրագրող Լիլիթ Թադեւոսյանը։ Լիլիթը սովորել է Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետում, կյանքի նշանաբանն է` շարժվել ուղով, որը քեզ համար ընտրել ես՝ մնալով սկզբունքներիդ հավատարիմ։ Ձեզ ենք ներկայացնում նրա հետ մեր հարցազրույցը։
- Այո, ես նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ ընտրությունների ընթացքում տեղի ունեցող ապօրինություններին ականատես եղել եմ եւ կարծում եմ, որ այս ընտրությունների ժամանակ, ինչպես եւ նախորդ ընտրություններին, այս իշխանությունները եւս գործի են դնելու ապօրինությունների իրենց ողջ զինանոցը։
- Իշխանությունների նմանատիպ հայտարարություններ մենք լսում ենք ամեն ընտրության ժամանակ, բայց, ինչպես տեսնում ենք, ամեն անգամ անցկացնում են ավելի վատ ընտրություններ, եւ ամեն ընտրությունից հետո մեր երկրում հասարակության մեջ նվազում է իշխանությունների հանդեպ վստահությունը։ Իսկ այս պարագայում խոսել լավագույն ընտրություններ անցկացնելու մասին, կարծում եմ անիմաստ է, քանի որ այդ պնդումներին ՀՀ-ում որեւէ մեկը շատ վաղուց այլեւս չի հավատում։
- Ընդդիմությունը` մասնակցելով այս ընտրություններին եւ կարողանալով վերցնել Երեւանը այս իշխանություններից, էականորեն կթուլացնի Սերժ Սարգսյանի իշխանությունը։
- Երեւանում առկա բոլոր խնդիրներն էլ ինձ համար կարեւոր են։ Որպես լրագրող բնականաբար քաջատեղյակ եմ, թե ինչ խնդիրներ կան Երեւանում, որովհետեւ խնդիրների մասին հիմնականում առաջինը տեղեկացնում են լրագրողներին, քանի որ դարձյալ գալով վստահության խնդրին` պատկան մարմինների հետ որեւէ հույս չեն կապում, որ իրենց խնդիրը կլուծեն։ Այդպիսի խնդիրներից են բացօթյա առեւտրականների ու կրպակատերերի հարցը, խաբված բնակարանատերերի հարցը, Դալմայի այգիների հարցը, ԱՕՔՍ-ի շենքի հարցը եւ բազմաթիվ նմանատիպ խնդիրներ։ Ես նշեցի առավել մեծ աղմուկ հանած խնդիրները, բայց դրանք Երեւանում բազմաթիվ են։
- Այն, ինչը որ փորձում են ՀՀԿ-ականները իրենց քաղաքապետով ներկայացնել որպես դրական փոփոխություն, ընդամենը քողարկում է այն կոռումպացված համակարգը, որը կա։ Երեւանում բացի շաբաթօրյակ անելուց, ծաղիկ տնկելուց ու նստարան տեղադրելուց առկա են բազմաթիվ լրջագույն խնդիրներ եւ պետք է այդ խնդիրներին առավել շատ ուշադրություն դարձնել եւ ոչ թե մի քանի փոքրիկ գործեր կատարել եւ 24 ժամ բոլոր հեռուստաընկերություններով ու այլ լրատվամիջոցներով ներկայացնել, թե ինչքան կարեւոր գործեր են կատարել Երեւանում։ Ի դեպ, քարոզչությունը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, սակայն ՀՀԿ-ի թեկնածուն արդեն սկսել է իր քարոզչությունը Երեւանի վարչական շրջաններում՝ դա անվանելով քաղաքապետի շրջայց։ Հարցազրույցը վարեց՝ Անի Գևորգյանը «Չորրորդ իշխանություն», 30 մարտ 2013 թ | |
Դիտումներ: 2262 | | |