1962-1965 թթ. սովորել է Թբիլիսիի թիվ 61 հայկական դպրոցում:
1965թ. տեղափոխվել են հիմնական բնակության Էջմիածնի շրջանի Նորակերտ գյուղ:
1972թ. ավարտել եէ Նորակերտի միջնակարգ դպրոցը:
1972-1974 թթ. աշխատել է Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական ինստիտուտի փորձարարական ֆիզիկայի ամբիոնում որպես լաբորանտ:
1974-1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1976թ. վերականգնվել և աշխատել է Խ. Աբովյանի անվան ինստիտուտի նույն ամբիոնում:
1978-1982 թթ. սովորել և ավարտել է Խ.Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը:
1982-1993թթ. աշխատել է ՀԱԷԿ-ի ֆիզիկայի լաբորատորիայում որպես ճարտարագետ:
1986 թ-ի դեկտեմբերին ընտանիքով տղափոխվել և բնակվում են Մեծամոր քաղաքում:
1993թ. հուլիսի 12-ին կայացած Մեծամորի քաղաքային խորհրդի նստաշրջանի որոշմամբ ընտրվել և աշխատել է որպես քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ:
1994թ. հոկտեմբերի 26-ին հրաժարվել է Մեծաորի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնից և տեղափոխվել Արմավիրի շրջխորհրդի գործկոմ:
1994 թ-ի նոյեմբերի 9-ից աշխատել է Արմավիրի շրջգործկոմի կազմ բաժնի հրահանգիչ:
ՀՀ Մարզպետարանների ձևավորվելուց հետո 1996 թ-ի ապրիլի 3-ից մինչև 1999թ. փետրվարի 9-ը նշանակվել է սկզբում որպես Արմավիրի մարզպետարանի ընդհանուր բաժնի պետ, այնուհետև որպես մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների տարածքային ծառայություների գործունեության համակարգման բաժնի պետ:
1999թ-ի փետրվարի 9-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
1999 թ-ի փետրվարի 2-ին նշանակվել է ՀՀ Սոցիալական Ապահովագրության Պետական Հիմնադրամի ընդհանուր բաժնի պետ, այնուհետև տեղափոխվել Արմավիրի մարզի ՍԱՊՀ-ի տարածքային կենտրոն որպես գլխավոր մասնագետ:
2000 թ-ի մայիսի 24-ին ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն:
2004 թ-ի հունվարի 15-ին մրցույթային կարգով ընդունվել է աշխատանքի «Նոր Ակունք» ՓԲԸ-ում որպես վարձավճարների հաշվառման և գանձումների բաժնի Մեծամորի տեղամասի պետ:
2004թ-ի նոյեմբերի 15-ին աշխատանքային պայմանագրի գործունեության ժամկետը լրանալու կապակցությամբ ազատվել է աշխատանքից:
2006 թ-ի հունվարի 4-ին անցել է աշխատանքի «Նոր Ակունք» ՓԲԸ-ում որպես վարձավճարների գանձման և հաշվառման բաժնում որպես ավագ տեսուչ:
2006 թ-ի օգոստոսի 1-ին ազատվել է աշատանքից պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով:
2008 թ-ի մարտի 13-ից մինչև 2010թ-ի փետրվարի 1-ը աշխատել եմ «Ինդ Քոմպ» ՍՊԸ-ում որպես ավագ մենեջեր: Աշխատանքից ազատվել է «Ինդ Քոմպ» ՍՊԸ-ի լուծարման պատճառով: