Ծնվել է 1961 թվականի հունվարի 3-ին
Սեդրակ Հովհաննիսյանը ծնվել է Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ գյուղում, մանկավարժի ընտանիքում:
1962 թվականին ընտանիքով տեղափոխվել են Արմավիրի շրջանի Արմավիր գյուղ և բնակվում են այնտեղ մինչ այժմ:
1968-1978 թթ. սովորել է Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ` ստանալով ոսկե մեդալ:
1978-1983 թթ. ուսանել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Ավարտելով այն` ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորում` «Ավտոնոբիլներ և տրակտորներ» մասնագիտությամբ:
1983-1985 թթ. աշխատել է «Հայգյուղտեխնիկայի» Հոկտեմբերյանի միավորում` որպես անվտանգ երթևեկության ինժեներ:
1985-1990 թթ. աշխատել է գյուղշին 8-րդ տրեստի մեխբազայում` որպես ինժեներ-մեխանիկ:
1991 թվականին ընտրվել է Արմավիրի շրջխորհրդի պատգամավոր, իսկ 1993 թվականին ընտրվել է Արմավիրի շրջխորհրդի գործկոմի նախագահ:
1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման (1995-1999 թթ.) պատգամավոր:
1996 թվականին նշանակվել է Արմավիրի մարզպետ:
1998 թվականի փետրվարին իր քաղաքական թիմակիցների հետ տվել է հրաժարական` ազատվելով մարզպետի պաշտոնից:
Սեդրակ Հովհաննիսյանը 1988 թվականից զբաղվել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ:
Հանդիսանում է ՀՀՇ Արմավիրի տարածքային կազմակերպության հիմանդիր-անդամներից մեկը, որը ղեկավարել է այդ կառույցը 1990-1993 թթ.:
1993 թվականից առ այսօր ՀՀՇ վարչության անդամ էր:
թվականին ղեկավարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Արմավիրի նախընտրական շտաբը:
Հանդիսանում է «Արմատ» Քաղաքացիական հասարակական զարգացման կենտրոն ՀԿ-ի և «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր-անդամներից մեկը և այդ կազմակերպությունների խորհուրդների անդամ:
Հանդիսանում է Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) Արմվաիրի տարածքային կառույցի համակարգողը:
2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր: