Ծնվել է 1942 թ. Ջավախքի Փոկա գյուղում:
1961 թ. ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երեւանի հեռակա մանկավարժական
ինստիտուտ եւ զորակոչվել խորհրդային բանակ:
Բանասիրական ֆակուլտետում ուսումնառության տարիներին զուգահեռ՝ աշխատել է Փոկայի
միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ, ուսմասվար, ապա՝ տնօրեն:
1977- 83 թթ. ընտրվել է Փոկայի գյուղխորհրդի գործկոմի նախագահ, ապա ընտանիքով տեղափոխվել է Աշոցք, որտեղ եւ ապրում է առ այսօր:
Աշխատել է Աշոցքի շրջգործկոմում՝ որպես տեսուչ, այնուհետեւ՝ որպես դպրոցական տեսուչ:
1986-89 թթ. աշխատել է Աշոցքի «Արագիլ» գործարանում՝ որպես գյուղատնտեսական
տնտեսության պետ եւ արհկոմի նախագահ: Եղել է Աշոցքի շրջանային կինոցանցի տնօրենը:
1994-98 թթ. աշխատել է ՀՀ մաքսային համակարգում՝ որպես Բավրայի մաքսային կետի պետ,
ապա մաքսային վարչության ծառայության պետի տեղակալ:
1988 թ. Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է, ՀՀՇ անդամ, Աշոցքի տարածքային
կազմակերպության նախագահ:
2002 թվականից ՀՀՇ վարչության անդամ է:
2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ։
Ամուսնացած է, ունի 2 որդի, ութ թոռ: