Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Հրաչյա Քոչար
Հրաչյա Քոչար
(Հրաչյա Քոչարի Գաբրիելյան) 
հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առջին դափնեկիր (1967, «Նահապետ» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։


1910, հունվարի 19 - 1965, մայիսի 2  

Գրական անուն է դարձրել հոր անունը։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Փրկվելով կոտորածներից համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։

Առաջին պատմվածքը` «Խաջե», լույս է տեսել 1931-ին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934-ին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1941-45-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946-51-ին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր։ 1954-ին «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիրն էր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։ 
Վախճանվել է Երևանում։
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (19.01.2013)
Դիտումներ: 1057 | Տեգեր: հրապարակախոսներ, Հրաչյա Քոչար, արձակագիրներ | - Վարկանիշ -: 0.0/0