Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Կ. Խաչվանքյան
Կարպ Խաչվանքյան 
հայ դերասան, կատակերգու, ՀՀ ժողովրդական արտիստ

  

1923թ. հունվարի 23, Ախալցխա - 1998թ. նոյեմբերի 23, Երևան

Կարպ Խաչվանքյանը բեմական գործունեությունը սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում: 
1939-44թթ կերտել է 11 կերպար: 
1944թ. տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: 
1949թ-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա` հեռուստաթատրոնում: 

Խաղացել է ավելի քան 100 դերեր։
Խաղացել է «Պատվի համար», «Ճանապարհ դեպի կրկես», «Ատամնաբույժն արևելյան» և այլ ֆիլմերում:

Դերերը.
  • Բոնի՝ «Սիլվա»
  • Վալի՝ «Աշուղ Մուրադ»
  • Գուրգեն - «Աղբյուրի մոտ»
  • Տոնինո, Ձունիետո ՝ «Վենետիկյան երկվորյակներ »
  • Լյոնյա Գլազկին՝ «Մի քաղաք կա Վոլգայի վրա»
  • Դիոգինես՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինես »
  • Նիկո՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Ալդեմարո՝ «Պարերի ուսուցիչը»
  • Խանդիկյան՝ «Խանդից պատուհաս»
  • Միշա՝ «Սիրո հովիտ»
  • Սկապեն՝ «Սկապենի արարքները»
  • Սիրական՝ «Սոֆիկի սխալը»
  • Մանուչա՝ «Ծղնեթցի Մայա»
  • Ղարա՝ «Կապկազ թամաշա»
  • Պետրուչիո՝ «Անսանձ կնոջ սանձահարումը»
  • Թոդորոս՝ «Պահանջվում է ստախոս»
  • Հիգենս՝ «Իմ չքնաղ լեդի»
  • Սոկրատ՝ «Սեր աստղերի տակ»
  • Կնյազ՝ «Տաքսի, տաքսի»
  • Ջուլիկյան՝ «Ախ, ներվեր, ներվեր»
  • Վարուժան՝ «Ծաղիկների աշխարհ»
  • Կիկիլիո՝ «Երկու օրիորդ»
  • Պետիկ՝ «Երազիկ»
  • Մեքի՝ «Երեք գռոշանոց օպերա»
  • Բապս՝ «Չառլեի մորաքույրը»
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (23.01.2013)
Դիտումներ: 1104 | Տեգեր: կատակերգուներ | - Վարկանիշ -: 5.0/1