Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Լև Կարախանը
Լև Կարախանը
(Լևոն Միքայելի Կարախանյան)
հեղափոխական, Խորհրդային դիվանագիտության ամենախոշոր դեմքերից է 
եղել է Ռուսաստանի Խորհրդային դաշնության շահերի նվիրյալ պաշտպանը հատկապես 
Արևելքի երկրներում

    

20 հունվար 1889, Թիֆլիս – 20 սեպտեմբեր 1937, Մոսկվա


Նրա աստանդական կյանքը սկիզբ է առել տակավին վաղ տարիներին։ Տակավին երեխա է եղել, երբ ընտանիքը Թիֆլիսից տեղափոխվել է Հեռավոր Արևելք՝ Վլադիվոստոկ և Խարբին: Այդ քաղաքներում էլ պատանի Լեւոնը ներգրավվել է սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների մեջ, աշխատակցել տեղի ձախակողմյան մամուլին: 15 տարեկանում նա մտել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկտրատական բանվորական կուսակցության շարքերը։ 

1910-ին ձերբակալվել է Խարբինում, սակայն մոտն ապացույցներ չգտնելով՝ չինական ոստիկանությունը շուտով ազատ է արձակել նրան: Հետագայում Կարախանը գործուն մասնակցություն է ունեցել Սիբիրում ցարական իշխանության տապալման գործում: Ավարտել Պետրոգրադի համալսարանը՝ իրավաբանի մասնագիտությամբ։ 

1917-ին Կարախանը եղել է Պետրոգրադի խորհրդի քարտուղարը, որը ղեկավարել է Լև Տրոցկին, այնուհետև նշանակվել նույն խորհրդի ռազմա-հեղափոխական կոմիտեի քարտուղար։ Իշխանությունը բոլշևիկների գրավումից հետո հեղափոխական Կարախանն իր համար իսկ անսպասելի կերպով դարձել է դիվանագիտական գործիչ՝ դառնալով ԽՍՀՄ արտասահմանյան գործերի ժողկոմ Գեորգի Չիչերինի տեղակալը։ 

1920-ին Չիչերինը Լենինին գրած նամակում դրվատել է Կարախանի ձիրքերը, նշել նրա «գործերի մեջ արագ և հեշտ կողմնորոշվելու հիանալի կարողության» մասին։ Ամեն անգամ արտաքին գործերի ժողկոմ Չիչերինի բացակայության ընթացքում վարել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը։

Կարախանը եղել է առաջին խորհրդային ներկայացուցիչը Լեհաստանում։ Սակայն նա մասնավորապես զբաղվել է Ծայրագույն Արևելքի գործերով: Երբ Մոսկվան 

1918-ին որոշել է վստահելի, փորձառու, կորովի և միաժամանակ կարող մի ներկայացուցիչ ունենալ Չինաստանում, ողջ ԽՍՀՄ-ում անկարելի է եղել գտնել Կարախանից լավագույնը: 

1919 թվականին Կարախանն է ստորագրել ՌՍՖՍՀ կառավարության դիմումը՝ ուղղված չին ժողովրդին և Հարավային ու Հյուսիսային Չինաստանի կառավարություններին: Այն չինական մամուլում հրատարակվել է 1920-ի ապրիլին: 

1923-ին Կարախանն ուղարկվել է Չինաստան։ Կարախանի նշանակման առթիվ դաշնակցական մամուլը գրել է. «Մենք կþուզէինք, որ հայ դեսպան մը ներկայացնէր միայն Հայաստանը՝ Չինաստանի մէջ եւ իր առաջին դեսպանական ճառին մէջ յիշատակէր Մամիկոնեանները, որոնք Չինացի էին եւ պարիսպներէն դուրս փախելով, եկեր ապաստաներ էին Հայաստան: Հայ դեսպանը պիտի ըսէր Չինացիներուն, թէ հին հայերը նկատած են զիրենք «Աշխարհի ամենախաղաղասէր ժողովուրդ», այդ պատճառով մեծ յարգ ու պատիւ տուած են Մամիկոնեաններուն…. Չինացիք, ուրեմն, յանձին Մամիկոնէից, մեծ ծառայութիւն մատուցին Հայաստանի զինուորական գետնի վրայ, թո՛ղ Գարախանն ալ փոքր ծառայութեամբ մը փոխադարձած լինի պատմութեան մեր պարտքը յանդէպ «Ճենաց աշխարհին» քաղաքական գետնի վրայ» («Հայրենիք», 5.08.1924):
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (21.01.2013)
Դիտումներ: 1137 | Տեգեր: դիվանագետներ, Լև Կարախան | - Վարկանիշ -: 0.0/0