Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Մարիա Բերոյան
ՄԱՐԻԱ ԲԵՐՈՅԱՆ
Դերասանուհի

  «Պեպո» ֆիլմում

27 հունվար, 1892 – 22 հուլիս, 1960

Եղել է դերասան Արտեմ Բերոյանի կինը: Բեմական գործունեությունը սկսել է 1913թ-ից, Թիֆլիսում: 

1922թ-ից եղել է Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանուհի: Խաղացած դերերից են` Խամփերի` Սունդուկյանի «Խաթաբալա», Շպանիկ` Շիրվանզադեի «Նամուս», Զարնիշան` Շիրվանզադեի «Չար ոգի», Սալոմե` Սունդուկյանի «Քանդած օջախ» և այլն: 

1928թ. նկարահանվել է «Գիքոր» և «Պեպո» ֆիլմերում: 
1946թ. արժանացել է Վրաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 
Վախճանվել է Թբիլիսիում:
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (26.01.2013)
Դիտումներ: 923 | Տեգեր: դերասանուհիներ, Մարիա Բերոյան | - Վարկանիշ -: 0.0/0