Մայքլ Արլեն (Տիգրան Սարգսի Գույումճյան) սփյուռքահայ անգլիագիր գրող Մայլք Առլեն Կրտսերի հայրը
16 նոյեմբեր 1895թ. - 21 հունիս 1956թ
Մայքլ Արլենի գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաև՝ Վիլյամ Սարոյանը։
Մայքլ Արլենը ծնվել է Բուլղարիայի Ռուշչուկ (այժմ՝ Ռուսե) քաղաքում։ Նրա նախնիներն անեցիներ էին, որ գաղթել էին Կ. Պոլիս, այնտեղից՝ Բուլղարիա։
1913–ին նա մեկնում է Լոնդոն և ուսանում բժշկություն։ 1922–ից ընդունում է բրիտանական քաղաքացիություն։ 1941-ից նա բնակություն է հաստատում ԱՄՆ–ում, ուր տեղափոխվել էր ընտանիքը։ Վախճանվել է 1956 թ. հունիսի 23-ին, Նյու Յորքում։
Գրական գործունեություն
1924–ին լույս է տեսնում նրա «Կանաչ գլխարկը» վեպը, որը նրան բերում է համաշխարհային փառք։ Վեպն արժանանում է մի քանի հրատարակության, թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով։ Վեպը նաև բեմադրվել է ու էկրանավորվել։ «Կանաչ գլխարկը» մի սիրո պատմություն է։ Սիրող երիտասարդները ժամանակի բարոյական կաշկանդումների պայմաններում ստիպված են լինում որոշ ժամանակով հեռանալ իրարից, բայց 11 տարի անց նրանք վերագտնում են իրար։ Վեպում պատկերված է Անգլիայի բարձրաշխարհիկ հանրության կյանքը։ Հերոսուհու բարոյական կերպարը երկար տարիներ չափանիշ էր արևմտյան երիտասարդության համար։
Ստեղծագործությունների ցանկ - «Լոնդոնյան արկածախնդրություն» (1920)
- «Կանաչ գլխարկը» վեպ (1924)
- «Տղամարդիկ երկար չեն սիրում կանանց» վեպ (1931)
- «Թռչող հոլանդացին» վեպ (1989)
Կարդացեք նաև - Գ. Նժդեհ «Բաց նամակ Մայքլ Արլէնին»
- Վիլյամ Սարոյան «A՝ Առլենի համար, Հայաստանի համար»
|