Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Մխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացի 
հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, 
հայագետ, 
Մխիթարյան միաբանության հիմնադիր



(1676թ. փետրվարի 7, Սեբաստիա - 1749 թ. ապրիլի 27, Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ)

Ծնվել է Փոքր Ասիայի Սեբաստիա քաղաքում 1676 թվականի փետրվարի 7-ին: Նրա հայրը Մանուկի որդի Պետրոսը վաճառական էր, իսկ մոր անունն էր Շահրիստան: Երեխան մկրտության ժամանակ ստացավ իր պապի անունը` Մանուկ բայց մենք կանվանենք նրան Մխիթար անունով, որ տրվեց նրան հոգևոր կոչման հետ: Հայտի չէ, թե ինչ` տեսակ մարդիկ էին Մխիթարի ծնողները, այսինք` ինչ տեսակ ազդեցությունների տակ էր նա տանը: Կարելի է ենթադրել, որ Պետրոսը հարուստ վաճառականներից չէր:Գոնե Մխիթարը ընչավետ մարդ չէր: Կարևորը, իհակե, այդ չէր, այլ այն, թե ինչ կրթություն ստացավ երեխան: Այդ կողմից էլ Մխիթարը շատ բախտավոր չէր: Նրան տվին մի ողորմելի ուսում, որ հնարավոր էր այն խավար ժամանակներում թուրքական մի ետ ընկած քաղաքում: Ասում են, թե նա հինգ տարեկան էր, երբ սկսեց կարդալ-գրել սովորել տեղական քահանայի մոտ: Բայց այդ մի չափազանցություն է: Ինչ էլ լինի, քահանա-ուսուցիչ գիտության պաշարն այնքան աղքատիկ էր, որ Մխիթարը տասը տարեկան հասակում վերջացրեց ուսումը: Ավելի ճիշտ կլիներ քահանայից նրա ստացածն անվանել մի հասարակ գրագիտություն:

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (07.02.2013)
Դիտումներ: 2040 | Տեգեր: եկեղեցական գործիչներ, հայագետներ | - Վարկանիշ -: 0.0/0