Նինա Մանուչարովա դերասանուհի
17 փետրվար, 1885 – 3 սեպտեմբեր, 1972
Ծնվել է Թիֆլիսում: 1909թ-ից սկսել է թատերական գործունեությունը Թիֆլիսում, հետագայում` Հյուսիսային Կովկասում: 1921թ-ից տեղափոխվել է Խորհրդային Հայաստան և սկսել աշխատանքը Համո Խարազյանի թատրոնում: 1922-23թթ խաղացել է Լենինականի, 1923-34թթ` Երևանի Սունդուկյանի անվան թատրոններում: 1925թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում: 1929-58թթ եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի, նաև` հիմնադիրներից: Մարմնավորել է բազմաթիվ թատերական դերեր, որոնցից են` Սալոմե, Քալլի, Էփեմիա, Նատո, Մարգրիտ, Շուշան` Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ», «Խաթաբալա», «Պեպո», Սուսան, Սուսամբար, Ռոզալիա, Զարնիշան` Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար», «Չար ոգի» և այլն: Բազմաթիվ դերեր է կերտել հայկական կինոյում` Շպանիկ` «Նամուս» (1925թ,), Նանո` «Զարեհ» (1927թ.), Զարնիշան` «Չար հոգի» (1928թ.), Եղսա` «Ղուլը» (1928թ.), Անուշ` Դրամա (1931թ.), Նաթել` «Պեպո» (1935թ.) և այլն: 1949թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում:
|