Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Սիլվա Կապուտիկյան
Սիլվա (Սիրվարդ) Կապուտիկյան Բարունակի
հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ


Հունվար 20, 1919 - Օգոստոս 25, 2006 


Ծնվել է Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել և ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը։
1936 թվականին ընդունվել և 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 

1950-ին Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։
Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։ ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակներ։
13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի հայ ժողովրդի ճակատագրի մասին: Նրա ամուսինը եղել է ՀովհանեսՇիրազը:

Գրականություն Ս. Կապուտիկյանի և նրա ստեղծագործությունների մասին

Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Սիլվա Կապուտիկյան» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
Ալբերտ Արիստակեսյան, Սիլվա Կապուտիկյան, Երևան, «Սովետական գրող», 1983, 200 էջ։
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (21.01.2013)
Դիտումներ: 1701 | Տեգեր: Շիրազ, Կապուտիկյան, բանաստեղծուհիներ | - Վարկանիշ -: 0.0/0