Կան մարդիկ, որոնց ցանկանում ես մոտենալ և պարզապես հարցնել՝ արդյո՞ք դժվար է անուղեղ ապրելը։
Երբ կինն ասում է տղամարդուն՝ դու ամենախելացի մարդն ես, ուրեմն հասկանում է, որ երկրորդ նման հիմարի էլ չի գտնի։
Կանայք տղամարդկանցից ուշ են վախճանվում, որովհետև միշտ են ուշանում։
Եթե ունես մի մարդ, ում կարող ես պատմել քո երազները, իրավունք չունես քեզ միայնակ համարել։
Շատ ծանր է հանճար լինել այծիկների շրջապատում։
Կյանքը չափազանց կարճ է այն վատնելու դիետաների, քծիբ տղամարդկանց և վատ տրամադրության վրա։
Եթե հիվանդը շատ է ցանկանում ապրել՝ բժիշկներն այստեղ անզոր են։
Սիրելիս, եթե ուզում ես նիհարել, ուտելիս մերկացիր և կանգնիր հայելու առաջ։
Երիտաարդների ամենասարսափելի բանն այն է, որ ինքներս վաղուց երիտասարդ չենք և չենք կարող կատարել նույն հիմարությունները։
Չորրորդ անգամ եմ դիտում այդ կինոնկարը և պետք է ասեմ, որ այսօր դերասաններն արտակարգ էին խաղում։
- Իսկ դուք որտե՞ղ կուզեիք ընկնել, Ֆանինա Գեորգիևնա, դրա՞խտ, թե՞ դժոխք։ - Իհարկե, դրախտը նախընտրելի է կլիմայի տեսանկյունից, բայց ինձ զվարճալի կլիներ դժոխքում՝ շրջապատողների առումով։
Կինն, իհարկե, ավելի խելացի է։ Դուք երբևէ լսե՞լ եք, որ որևէ կին գլուխը կորցնի տղամարդու գեղեցիկ ոտքերի համար։
Ես ինձ զգում եմ՝ բայց... վատ։
- Ինչու՞ են կանայք այդքան շատ ժամանակ և միջոցներ վատնում իրենց արտաքին տեսքի համար, քան մտավոր զարգացման վրա։ - Որովհետև կույր տղամարդիկ ավելի շատ են, քան խելացիները։
Եթե մարդը քեզ վատություն է արել, նրան կոնֆետ հյուրասիրիր. նա քեզ՝ վատություն, դու նրան՝ կոնֆետ... Եվ այդպես այնքան ժամանակ, քանի դեռ այդ անասունը շաքարախտ ձեռք չի բերել։