Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ |
Ապրիլի 10-ին
10 ապրիլ 2013 թվական, չորեքշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Մուրց, չորեքշաբթին՝ Փայլածուի օր։ Տարվա 100-րդ օրը, 15-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 265 օր 21-րդ Արևային օր, արևածագ՝ 4։52, արևամուտ՝ 18։21, օրվա տևողությունը՝ 13 ժամ 28 րոպե։ 30-րդ-1-ին լուսնային օրեր`04։36-18։40, Լուսինը՝ Խոյում է, Լիալուսին՝ 12։36։ Տոներ, հիշարժան օրեր
Պատմության այս օրը 2010 - Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սմոլենսկի մոտ, ինչի արդյունքում մահացան Լեհաստանի իշհանական վերնախավի բազմաթիվ քաղաքական գործիչներ: 1992 - Մարագում (ԼՂՀ, Մարտակերտի շրջան) հայերի կոտորածը ադրբեջանցիների կողմից։ 1961 - Տեղի ունեցավ «Նվագախմբի տղաները» հերոսական կատակերգության մոսկովյան պրեմիերիան։ 1957 - Դուբնայում գործարկվեց Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի սինխրոֆազատրոնը: 1944 - Օդեսան ազատագրվում է ֆաշիստական զորքերից: 1941 - Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը (1868 դեկտեմբերի 2 - սեպտեմբերի 26 1954) ստանձնում է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահի պաշտոնը: 1840 - Այսրկովկասի վարչական նոր բաժանմամբ, ստեղծվեցին Վրացա-Իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։ Հայկական մարզը, որի տարածքը մտցվեց Վրացա-Իմերեթական նահանգի մեջ, դադարեց գոյություն ունենալ։ Հայկական մարզի վերացումով խորտակվեցին հայկական ինքնավարության վերաբերյալ հայ հասարա-քաղաքական գործիչների պատրանքները։
2006 - Կլոդ Էստեբան, ֆրանսիացի բանաստեղծ, թարգմանիչ (ծն. հուլիսի 26, 1935) 1981 - Հենրի Գաբրիելյան, հայ փիլիսոփա, պրոֆեսոր (ծն. 1903, նոյեմբերի 22) 1955 - Պիեռ Տեյար դը Շարդեն, ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան (ծն. 1811) 1813 - Ժոզեֆ Լուի Լագրանժ, ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ (ծնվ. 1736) | |
Դիտումներ: 942 | | |