Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ |
Ապրիլի 14-ին
14 ապրիլ 2013 թվական, կիրակի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Վանատուր, կիրակին՝ Արեգակի օր։ Տարվա 104-րդ օրը, 15-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 261 օր 25-րդ Արևային օր, արևածագ՝ 4։44, արևամուտ՝ 18։27, օրվա տևողությունը՝ 13 ժամ 43 րոպե։ 5-րդ լուսնային օր` 06։47-22։41, Լուսինը՝ Երկվորյակներում է, վերջին քառորդ՝ 12-17 ապրիլ։ Հայ առաքելական եկեղեցու տոներ
Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի, ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այս եկեղեցին Սիոնի վերնատունն է համարվում, որտեղ Հիսուս Քրիստոսը հաստատեց Հաղորդության խորհուրդը: Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ: Տոներ, հիշատակման օրեր
Պատմության այս օրը 1992 - Տեղի ունեցավ արցախյան ազատամարտի նվիրյալ, ԼՂՀ խորհրդարանի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի եղերական մահը: 1928 - Բացվեց Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը՝ «Ակամա բժիշկ» կատակերգությամբ։ Թատրոնի ղեկավարն էր Մկրտիչ Ջանանը։ 1920 - Դրոյի էքսպեդիցիոն զորագունդը մտնում է Շուշի: Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն: Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր: ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես նրա անբաժան մաս»: 1912 - «Տիտանիկը» բախվեց սառցաբեկորին 1864 - Առաջին խաղաղօվկիանոսյան պատերազմը, զինված բախում, որում Իսպանիան պատերազմում էր Չիլիի և Պերուի հետ, որոնց հետագայում միացան Բոլիվիան և Էկվադորը: Վերջացել է 1883 թ. հունիսի 12-ի Լիմայի պայմանագրով, չնայած ռազմական գործողությունները ավարտվել էին 1866-ին:
1992 - Արթուր Մկրտչյան, Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ (ծն. 1957) 1986 - Սիմոնա դը Բովուար, ֆրանս. գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս (ծն. 1908) 1981 - Իվան Ալեքսանդր Գալամյան, 20-րդ դարի խոշոր ջութակահար-մեթոդիստ (ծն. 1903) 1980 - Ջաննի Ռոդարի, հայտնի իտալացի մանկական գրող և լրագրող (ծն. 1920) 1975 - Ֆրեդրիկ Մարչ, կինոյի և թատրոնի ամերիկացի դերասան (ծն. 1897) 1930 - Վլադիմիր Մայակովսկի, ռուս խորհրդային պոետ, դրամատուրգ (ծն. 1893) 1917 - Լյուդվիկ Լազարուս Զամեհոֆ, ակնաբույժ, բանասեր, Էսպերանտո լեզվի ստեղծողը (ծն. 1859) 1888 - Նիկոլայ Միկլուխո-Մակլայ, ռուս էթնոլոգ, բուսաբան, մարդաբան և ճանապարհորդ (ծն. 1846) | |
Դիտումներ: 976 | | |