Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ |
Ապրիլի 16-ին
16 ապրիլ 2013 թվական, երեքշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Մանի, երեքշաբթին՝ Հրատի օր։ Տարվա 106-րդ օրը, 16-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 259 օր 27-րդ Արևային օր, արևածագ՝ 4։40, արևամուտ՝ 18։30, օրվա տևողությունը՝ 13 ժամ 50 րոպե։ 7-րդ լուսնային օր` 08։24-23։28, Լուսինը՝ Խեցգետնում է՝ 4։48, վերջին քառորդ՝ 12-17 ապրիլ։ Ոստիկանության աշխատակիցների օրը Տոներ, հիշատակման օրեր
1985 - Լուոլ Դենգ, սուդանցի և բրիտանացի բասկետբոլիստ, օլիմպիական խաղերի մասնակից
Պատմության այս օրը 2009 - Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու նպատատակով հիմնվեց «Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը»։ 1999 - Կայացավ ռեժիսոր Սթիվեն Սոմերսի «Մումիա» ֆիլմի պրեմերիան, որի գլխավոր դերերը մարմնավորում են Բրենդեն Ֆրեյզերը, Ռեյչել Ուայզը, Ջոն Հաննան, Առնոլդ Վոսլուն և այլք: 1947 - Ստեղծվեց Բրիտանական կինոակադեմիան։ 1945 - Բեռլինի գրոհը։ գիշերը ժամը 3-ին սկսվեցին ավիացիոն և հրետանային նախապատրաստություններ, որի վերջնական արդյունքում ընդգրկվեցին 143 զենիթային լուսարձակներ, իսկ հետևակայիններին պաշտպանում էին տանկերով: 1923 - Երևանում ստեղծվեց «Հայֆիլմ» կինոստուդիան։ 1990 - «Բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը կատարում է իր առաջին էվթանազիան։ 1909 - Տարսուս (Կիլիկիա) քաղաքում թուրքերը սկսում են հայերի սպանություններն ու թալանը։ Հարձակում Կոզոլուկ գյուղի վրա. 138 մարդ սպանվում է, գյուղը հիմնահատակ ավերվում։ 1849 - Փարիզի օպերային թատրոնում կայացավ ֆրանսիացի երգահան Ջակոմո Մեյերբերի «Մարգարե» օպերայի առաջնախաղը։ 1735 - Լոնդոնի «Կովենտ Գարդեն» թատրոնում կայացավ Հենդելի «Ալչինա» օպերայի առաջնախաղը։ Գլխավոր դերերգերը կատարել են ժամանակի առաջնակարգ երգիչներ` Մարիա Ստրադա դել Պոն (Ալչինա) և Կարեստինին (Ռուջերո):
1991 - Դևիդ Լին, բրիտանացի կինոռեժիսոր, կինոյի երևելի դեմքերից (ծն. 1908) 1990 - Սեթ Հովսեփյան, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1907) 1985 - Աշոտ Աբրահամյան, հայ լեզվաբան, պրոֆեսոր (ծն. 1918) 1972 - Յասունարի Կավաբատա, ճապ. գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1899) 1965 - Սիդնեյ Չապլին, անգլ. դերասան, Չարլի Չապլինի ավագ եղբայրը (ծն. 1885) 1958 - Վաղարշակ Սրվանձտյան, երգահան (ծն. 1891) 1941 - Էմիլ Բեռնար, ֆրանսիացի նկարիչ (ծն. 1868) 1891 - Մակար Ա Թեղուտցի (Տեր-Պետրոսյան), Ամենայն Հայոց կաթողիկոս՝ 1885-1891 (ծն. 1813):
| |
Դիտումներ: 1135 | | |