Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ |
Ապրիլի 20-ին
20 ապրիլ 2013 թվական, շաբաթ Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Արագած, շաբաթը՝ Երևակի օր։ Տարվա 110-րդ օրը, 16-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 255 օր 1-ին Արևային օր, արևածագ՝ 4։33, արևամուտ՝ 18։36, օրվա տևողությունը՝ 14 ժամ 4 րոպե։ 11-րդ լուսնային օր` 12։28-01։43, Լուսինը՝ Առյուծում է, երկրորդ քառորդ 19-24 ապրիլ։ Տոներ, հիշատակման օրեր
Պատմության այս օրը 2001 - Բրիտանական փոփ երաժշտության պատմության մեջ առաջին անգամ Փոլ Մաքքարթնին («Բիթլզ») դառնում է միլիարդատեր։ 1999 - ԱՄՆ Կոլորադո նահանգի Ջեֆերսոն շրջանում գտնվող Կոլումբայնի ավագ դպրոցում աշակերտներ Էրիկ Հարիսը և Դիլան Կլեբոլդը զինված մուտք են գործում շինություն` սպանելով 12 աշակերտի, 1 ուսուցչի և վիրավորում ևս 23 աշակերտի, որից հետո ինքնասպանություն են գործում: 1964 - Իր հեռարձակումն սկսել BBC Two՝ բրիտանական Բի-բի-սի պետական մեդիակորպորացիայի երկրորդ հեռուստաալիքը: 1920 - Լոնդոնում՝ Գրեյտ Նյուպորտ փողոցում՝ Վեստմինստերում բացվեց Վեստ էնդյան թատրոնների շարքին պատկանող «Արտս» (Arts Theatre) թատրոնը՝ հատուկ ակումբի անդամների համար՝ Լորդ Կամերգերի գրաքննությունից խուսափելու համար, ով համարվում էր Մեծ Բրիտանիայի բարձրագույն արարողակարգային պաշտոնյաներից մեկը և պատասխանատու էր երկրում թատերական ներկայացումների գրաքննության համար։ 1904 - Սպառելով զինամթերքը՝ հայ հայդուկները նահանջում են Սասնա լեռները։ Փախստականներն իջնում են Մշո դաշտ։ Մինչև մայիսի 21-ը թուրքերը սպանում են 8000 հայ խաղաղ բնակիչների։
2011 - Գեորգի Յարալյան, հայ ծաղրանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (ծն. 1927) 1982 - Արչիբալդ Մաքլիշ, ամեր. բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս (ծն. 1892) 1970 - Պաուլ Ցելան, 20-րդ դարի գերմանալեզու նշանավոր բանաստեղծներից (ծն. 1920) 1964 - Հայկ Աբաղյանց, հայ ջերմատեխնիկ, պրոֆեսոր (ծն. 1902) 1912 - Բրեմ Սթոքեր, իռլանդացի գրող և թատերական քննադատ (ծն. 1847) | |
Դիտումներ: 1067 | | |