Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ |
Ապրիլի 21-ին
21 ապրիլ 2013 թվական, կիրակի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Գրգուռ, կիրակին՝ Արեգակի օր։ Տարվա 111-րդ օրը, 16-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 254 օր 2-ին Արևային օր, արևածագ՝ 4։30, արևամուտ՝ 18։38, օրվա տևողությունը՝ 14 ժամ 8 րոպե։ 12-րդ լուսնային օր` 13։36-02։09, Լուսինը՝ Կույսում է՝ 3։07, երկրորդ քառորդ 19-24 ապրիլ։ Հայ առաքելական եկեղեցու տոներ
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Սբ. Զատիկին հաջորդող կիրակիներն հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն: Զատիկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր: Կարմիրը Քրիստոսի եկեղեցու եւ հավատի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյան խորհրդանիշն է: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքներ էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերիե (Սաղմ. 115:15): Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, եւ արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել՝ընդդեմ մեղքի ու չարիքի: «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքինե, - ասում է Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4) եւ իբրեւ պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, եւ նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես եւ դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսովե Հռոմ. 6:10-11): Տոներ, հիշատակման օրեր
Պատմության այս օրը 1967 - Հունաստանում տեղի է ունենում զինված հեղափոխություն, որի արդյունքում տապալվում է միապետությունը և հաստատվում է «սև գնդապետների» ռեժիմը: 1526 - Բաբուրը ռազմական հաղթանակ է կրում Հնդկաստանում և այդուհետև հայտարարում է Մեծ Մողոլների կայսրությունը՝ դառնալով այդ պետության միահեծան կառավարիչը ն.Ք.753 - Ռոմուլոսը և Ռեմոսը հիմնադրեցին Հռոմ քաղաքը:
1997 - Անդրես Պեդոտտի, պարագվայ. ռազմական և քաղաքական գործիչ (ծն. 1923) 1996 - Ջոխար Դուդաև, չեչեն զինվորական և քաղաքական գործիչ (ծն. 1944) 1994 - Էդմոնդ Քյոսայան, ճանաչված հայ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ 1969 - Ցական Շողենց (Ցականյան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (ծն. 1909) 1910 - Մարկ Տվեն, ամերիկացի գրող, լրագրող և հասարակական գործիչ (ծն. 1835) 1699 - Ժան Բատիստ Ռասին, ֆրանսիացի դրամատուրգ (ծն. 1639) 1142 - Պիեռ Աբելյար, ֆրանսիացի փիլիսոփա, սքոլաստ, աստվածաբան (ծն. 1079) 1109 - Անսելմ Քենթրբերցի, միջնադարյան կաթոլիկ աստվածաբան (ծն.1033 թ) | |
Դիտումներ: 1058 | | |