Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 23-ին

23 ապրիլ 2013 թվական, երեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Ծմակ, երեքշաբթին՝ Հրատի օր։ 

Տարվա 113-րդ օրը, 
17-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 252 օր

4-ին Արևային օր, 
արևածագ՝ 4։26, արևամուտ՝ 18։41, 
օրվա տևողությունը՝ 14 ժամ 15 րոպե։ 

14-րդ լուսնային օր` 16։00-02։58, 
Լուսինը՝ Կշեռքում է՝ 9։23, 
երկրորդ քառորդ 19-24 ապրիլ։

Տոներ, հիշատակման օրեր
  • Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը
Ապ­րի­լի 23-ը հռ­չակ­վել է «Գր­քի և հե­ղի­նա­կա­յին իրա­վուն­քի հա­մաշ­խար­հա­յին օր»՝ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ 1616 թվա­կա­նի այդ օրն են մա­հա­ցել Մի­գել դե Սեր­վան­տե­սը, Ու­իլ­յամ Շեքս­պի­րը և Ին­կա Գար­սի­լա­սո դե լա Վե­գան:
«Գր­քի և հե­ղի­նա­կա­յին իրա­վուն­քի հա­մաշ­խար­հա­յին օր» հռ­չա­կե­լու գա­ղա­փա­րը կապ­ված է այն փաս­տի հետ, որ գր­քե­րը հան­դի­սա­նում են գի­տե­լիք­նե­րի տա­րած­ման և դրանց պահ­պան­ման ամե­նահ­զոր և ամե­նա­հու­սա­լի մի­ջո­ցը. գր­քե­րի տա­րած­մանն ուղղ­ված բո­լոր քայ­լե­րը ոչ մի­այն կն­պաս­տեն ամ­բողջ աշ­խար­հում մշա­կու­թա­յին ավան­դույթ­նե­րի հա­վա­քա­կան գի­տակց­մա­նը, այլև կա­րող են ծա­ռա­յել որ­պես ներշն­չան­քի աղբ­յուր այն գոր­ծու­նե­ու­թյան հա­մար, որը հիմն­ված է համ­բե­­րա­տա­րու­թյան, փո­խըմբռն­ման և երկ­խո­սու­թյան վրա: 
    • Անգլերենի միջազգային օրը
    • Անգ­լիա­յի հո­վա­նա­վոր Ս. Ջոր­ջի օրը (Մեծ Բրի­տա­նի­ա)
    • Ազ­գա­յին ինք­նիշ­խա­նու­թյան և երեխաների օրը (Թուր­քի­ա 1923)

    Ծնունդներ 

    1977 - Ջոն Սինա, ամեր. կինոդերասան, հիփ-հոփ երգիչ և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
    1962 - Ջան Դևիդ Հաննա, շոտլանդացի դերասան, պրոդյուսեր
    1928 - Շիրլի Թեմփլ, ամեր. դերա­սանուհի, պետ. գործիչ
    1918 - Վահրամ Եղշատյան, հայ դերասան
    1918 - Գե­որ­գի Վի­ցին, ռուս կինոդե­րա­սան
    1911 - Ռոնալդ Նիմ, անգլիացի ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և պրոդյուսեր
    1891 - Սերգեյ Պրոկոֆև, ռուս կոմպոզիտոր և դաշնակահար
    1857 - Ռուջերո Լեոնկավալո, իտալացի երգահան, «վերիզմի» ուղղության հետևորդ
    1775 - Ջոզեֆ Թյորներ, անգլիացի նկարիչ, ջրանկարիչ և փորագրիչ
    1564 - Ու­իլ­յամ Շեքս­պիր, անգլ. բա­նաս­տեղծ, դրա­մա­տուրգ

    Պատմության այս օրը

    2001 - Intel ընկերությունը ներկայացնում է իր նոր պրոցեսորը՝ Pentium 4։
    1982 - Տեղի ունեցավ «Հին օրերի երգը» հայկական ֆիլմի պրեմիերան:
    1967 - Մեկնարկեց «Սոյուզ 1» օդաչուավոր տիեզերանավը։ Եր­կիր վերադարձի ժամանակ զոհվեց նրա օդաչու Վլա­դի­միր Կոմարովը
    1956 - Կայացավ Էլվիս Փրեսլիի առաջին համերգը Լաս Վե­գա­սում։
    1913 - Ջուր իջեցվեց «Աքվիտանիա» բրիտանական մարդատար շոգենավը, որը միակ շոգենավն է, որ օգտագործվել է առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, ծառայել է որպես հոսպիտալային նավ:  Համարվում է ամենագեղեցիկ քառատուրբին շոգենավերից մեկը: 
    1909 - Երիտթուրքերի բանակը սկսում է հարձակումը Կոս­տանդ­նու­պոլիսի վրա։
    1896 - Նյու Յորքում անցկացվեց Ամերիկայի առաջին կինոցու­ցա­­դրումը։
    1810 - Մկրտվեց Ֆրեդերիկ Շոպենը՝ կիրակի օրը ՝ Զատիկին, հենց այն եկեղեցում, որտեղ ամուսնացել են իր ծնողները։ 
    1519 - Լեոնարդո դա Վինչին մարդ ուղարկեց նոտարին կանչելու և թելադրեց իր կտակը:

    Մահեր

    2007 - Բորիս Ելցին, Ռուսաստանի առաջին պրեզիդենտը ( ծն. 1931)
    1850 - Ուիլյամ Վորդսվորթ, անգլիացի բանաստեղծ (ծն. 1770)
    1616Մի­գել Սեր­վան­տե­սիս­պա­նա­ցի գրող  (ծն. 1547)
    1616Ու­իլ­յամ Շեքս­պի­րանգ­լի­ա­ցի դրա­մա­տուրգ (ծն. 1564) 

    Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: armenlur (23.04.2013)
    Դիտումներ: 967 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0