Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ |
Ապրիլի 6-ին
6 ապրիլ 2013 թվական, շաբաթ Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Մազդեղ, շաբաթը՝ Երևակի օր։ Տարվա 96-րդ օրը, 14-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 269 օր 17-րդ Արևային օր, արևածագ՝ 5։01, արևամուտ՝ 18։11, օրվա տևողությունը՝ 13 ժամ 13 րոպե։ 26-րդ լուսնային օր` 02։56-14։00, Լուսինը՝ Ձկներում է՝ 14։59, վերջին քառորդ՝ 4-9 ապրիլ։ Հայ Առաքելական եկեղեցու տոներ
Սբ. Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությունն առավել մանրամասն անդրադարձել են Մատթեոս և Մարկոս ավետարանիչները /Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29/: Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբոր կնոջը՝ Հերովդիային, հափշտակելու և կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենա: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը: Սբ. Աստվածածնից հետո Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն է: Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սբ. Աստվածամոր անունից հետո: Ըստ ավանդության՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերում սրբի մասունքներից և ամփոփում Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվում է նշանավոր Սբ.Կարապետի վանքը:Սուրբ Հովհաննես Մկրտիչը հավատացյալների բարեխոս սուրբն է և յուրաքանչյուր հավատացյալ, իր աղոթքներով դիմելով այս սրբին, նրա բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությամբ: Տոներ, հիշարժան օրեր
Պատմության այս օրը 1985 - Ամերիկացի Ուիլյամ Շրյոդերը դարձավ աշխարհի առաջին մարդը, որ հիվանդանոցից դուրս գրվեց արհեստական սրտով։
1992 - Այզեկ Ազիմով, ռուս-ամերիկյան գրող (ծն. 1920) 1520 - Ռաֆայել, իտալացի նկարիչ և ճարտարապետ (ծն. 1483) | |
Դիտումներ: 863 | | |