Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ |
Ապրիլի 7-ին
7 ապրիլ 2013 թվական, կիրակի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Աստղիկ, կիրակին՝ Արեգակի օր։ Տարվա 97-րդ օրը, 14-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 268 օր 18-րդ Արևային օր, արևածագ՝ 4։48, արևամուտ՝ 18։16, օրվա տևողությունը՝ 13 ժամ 17 րոպե։ 27-րդ լուսնային օր` 03։22-15։11, Լուսինը՝ Ձկներում է, վերջին քառորդ՝ 4-9 ապրիլ։
Հայ Առաքելական եկեղեցու տոներ
Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով:
Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետումը: Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի Ծննդյան Ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Տես Ղուկ. 1:26-38): Ըստ ավանդության, Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է արդյոք լինելու այդ երանելի Կույսը: Տոներ, հիշարժան օրեր
Պատմության այս օրը 2009 - Ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտվեց ջավախքահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյան: Ազատ է արձակվել 2013թ. հունվարի 24-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն: 1994 - Տվյալների միջազգային բազայում հայտնվեց .ru դոմենը։ 1978 - Հարվարդի աստղադիտարանի կողմից աստերոիդների հիմնական գոտում հայտնաբերվեց Ռոբինեյշ (Robbynaish), աստերոիդը: 1864 - Հիմնվել է Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը հայ աղջիկների համար բացված հնագույն դպրոցներից է, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։ Դպրոցի կանոնադրությունը մշակել են Պետրոս Շանշյանը և Պերճ Պռոշյանը։ 1795 - Շրջանառության մեջ մտավ ֆրանսիական ֆրանկը՝ Ֆրանսիայի դրամական միավորը մինչև 2002-ի փետրվարի 17:
1986 - Ծերուն Թորգոմյան (Դեղտրիկյան) հայ արձակագիր (ծն,1896, դեկտեմբերի 15) 1986 - Լեոնիդ Վիտալևիչ Կանտորովիչ, ռուս մաթեմատիկոս, տնտեսագետ, միակ խորհրդային տնտեսագետը, ով արժանացել է Նոբելյան մրցանակի` տնտեսագիտության գծով (1975) (ծն. 1912, հունվարի 19)։ 1947 - Հենրի Ֆորդ, ամերիկյան գործարար, աշխարհով մեկ ավտոմեքենաների արտադրության գործարանների սեփականատեր (ծն. 1863թ. հուլիսի 30) | |
Դիտումներ: 1088 | | |