11 հունիս, 2013 թվական, երեքշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԳԱՑ՝ 7 հունիս -6 հուլիս, օրը՝ Երեզկան, երեքշաբթին՝ Հրատի օր։
Տարվա 162-րդ օրը, 24-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 203 օր
23-րդ Արևային օր, արևածագ՝ 3։25, արևամուտ՝ 19։43, օրվա տևողությունը՝ 16 ժամ 17 րոպե։
4-րդ լուսնային օր` 06։01-21։19, Լուսինը՝ Խեցգետնում է, առաջին քառորդ՝ 9 - 15 հունիս։
Հայ Առաքելական եկեղեցու տոներ - Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր
Կոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում), Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տեւած հալածանքներից եւ 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին՝ որդեգրելով «Ծնունդ» բառը ցույց տալու համար, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի եւ Աստված է: Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի եւ Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, որ մշտապես հաղթանակել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երեւում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի եւ հաղթանակում; Վախճանվել է 337 թվականին, մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը: Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էր լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն, բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած երիտասարդի մի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գ•յուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների: Հեղինեն Երուսաղեմում և շրջակայքում եկեղեցիներ եւ կուսանոցներ է կառուցել տալիս, որոնց սեղանին իբրեւ աղախին ինքն էր սպասավորում: Հեղինե թագուհին մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ:
- Հայրերի օրը (Ֆրանսիա)
- Երեխաների օրը (ԱՄՆ)
Ծնունդներ
1962 Վալերիե Բուայե, ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ
1943 Ալեքսանդր Վարպետյան, ֆրանսահայ հայագետ, ազգագրագետ, էաբան և անտոլոգ
1937 - Սարիբեկ Փոշտոյան, վավերագրող 1933 - Ջերոմ Սիլբերման, ամերիկացի թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր և սցենարիստ 1927 - Գուրգեն Գաբրիելյան, հայ գրող
1922 Միխալիս Կակոյաննիս, հույն կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
1910 Ժակ Իվ Կուստո, ֆրանսիացի օվկիանոսաբան
1908 Ռոլֆ Ագոպ, գերմանացի դիրիժոր հայկական արմատներով
1864 Ռիխարդ Շտրաուս, գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր
Պատմության այս օրը 2003 - Եգիպոսում ծնվեց երկգլխանի և վեցոտանի հորթուկ։ 1999 - Վազգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ 1990 - Ուկրաինայի բարձրագույն ռադան ժամանակացույցի նոր կարգ ընդունեց, որն ավելի է համապատասխանում ժամային գոտուն (մինչ այդ ժամանակը մոսկովյան էր)։ 1982 - Տեղի ունեցավ «Երանկության մեխանիկա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերիան, որի ռեժիսորներն են Ներսես Հովհաննիսյանը և Գոռ Սահակյանը: 1965 - Անգլիայի Ելիզավետա թագուհին «Բիթլզի» անդամներին պարգևատրեց Բրիտանական կայսրության մեդալով։ 1742 - Բենջամին Ֆրանկլինը ստեղծեց խոհանոցային սալիկը։ 1632 - Դանիել Դեֆոյի հերոս Ռոբինզոն Կրուզոն վերադառնում է Անգլիա՝ 35 տարվա բացակայությունից հետո, որից ավելի քան 28 տարին միայնակ անցկացրել էր անմարդաբնակ կղզում։ 1125 - Տեղի է ունեցավ Աազազի ճակատամարտը: Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը՝ մոտ 1.000, թշնամին` մոտ 2.000 զինվոր:
Մահեր
2010 - Ռոնալդ Նիմ, անգլիացի ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և պրոդյուսեր (1911) 1963 - Տհիտ Կուանգ Դիկ, բուդդիստ կրոնավոր, ով հայտնի է նրանով որ ինքնահրկիզվել է ի նշան բուդդիստների իրավունքների պայքարի բողոքի (1897)
|