15 հունիս, 2013 թվական, շաբաթ Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԳԱՑ՝ 7 հունիս - 6 հուլիս, օրը՝ Արամազդ, շաբաթը՝ Երևակի օր։
Տարվա 166-րդ օրը, 24-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 199 օր | 27-րդ Արևային օր, արևածագ՝ 3։24, արևամուտ՝ 19։45, օրվա տևողությունը՝ 16 ժամ 20 րոպե | 8-րդ լուսնային օր` 10։13-23։00, Լուսինը՝ Կույսում է, առաջին քառորդ՝ 9 - 15 հունիս |
ՀՀ պետական խորհրդանիշների օրը |
Հայ Առաքելական եկեղեցու տոներ - Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը
Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց ամենամեծ սրբի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում եւ ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասը իբրեւ սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահվող Լուսավորչի Սբ. Աջը Հայ եկեղեցու կարեւորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը:
Տոներ, հիշատակման օրեր - Զբոսանքի համաշխարհային օրը
- Դրոշի օրը (Դանիա)
- Գյուղացու օրը (Կորեա)
- Էլեկտրականության օրը (ԱՄՆ)
Ծնունդներ
Պատմության այս օրը2006 - Ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին նոր օրենքը: 2004 - Հայտնաբերվեց Cabir առաջին ցանցային վիրուսը բջջային հեռախոսների համար։ 1994 - Թողարկված ամերիկյան «Առյուծ արքան» մուլտֆիլմը։ Նկարահանվել է Ուոլտ Դիսնեյի կողմից։ Ուոլտ Դիսնեյի դասական անիմացիոն ֆիլմերի շարքում երեսուներկուերրորդն է: 1990 - ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը արտակարգ դրություն հայտարարեց Լեռնային Ղարաբաղում, հարակից շրջաններում և ՀԽՍՀ Գորիսի շրջանում և խորհրդա-իրանական սահմանի ադրբեջանական տեղամասում: 1983 - Փարիզի Օռլի օդանավակայանում ռումբի պայթյունից զոհվում է 8 մարդ, 60-ը՝ վիրավորվում։ ԱՍԱԼԱ-ի ֆրանսիական մասնաճյուղի ղեկավար Վարուժան Կարապետյանը խոստովանել է, որ ռումբը պետք է պայթեր թուրքական օդանավում։ 1954 - Ստեղծվեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն: 1935 - Առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:1389 - Տեղի ունեցավ Կոսովոյի ճակատամարտը Սերբիայի և Բոսնիայի թագավորությունների միացյալ զորքի և թուրքերի միջև:
Մահեր
1978 - Արաքս (Արաքս Ավետիսյան), արձակագիր, մանկագիր (1903)
|