Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունիս |
Հունիսի 2-ին
2 հունիս, 2013 թվական, կիրակի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս-6 հունիս, օրը՝ Հրատ, կիրակին՝ Արեգակի օր։ Տարվա 153-րդ օրը, 22-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 212 օր 14-րդ Արևային օր, արևածագ՝ 3։29, արևամուտ՝ 19։36, օրվա տևողությունը՝ 16 ժամ 6 րոպե։ 24-րդ լուսնային օր` 00։21-13։13, Լուսինը՝ Խոյում է՝ 8։32, Վերջին քառորդ՝ 31 մայիս - 8 հունիս։
1988 - Սերխիո Լիոնել Ագուերո, արգենտինացի ֆուտբոլիստ («Մանչեսթեր Սիթի») 1970 - Էլեն Շակիրովա (Բունիաթյանց), բասկետբոլիստուհի 1951 - Էդգարդո Մենդես, մեքսիկացի ֆուտբոլային նախկին մրցավար 1936 - Եվգենի Գևորգյան, ջազային դաշնակահար 1932 - Բեդրոս Կիրկորով, բուլղ. երգիչ 1922 - Խուան Անտոնիո Բարդեմ, իսպան. ռեժիսոր 1904 - Ջոննի Վայսմյուլլեր, ամեր. լողորդ, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն 1816 - Գրեյս Ագիլեր, անգլիացի գրող և հրապարակախոս 1731 - Մարթա Վաշինգտոն, եղել է ԱՄՆ-ի առաջին տիկինը 1621 - Իսահակ վան Օստադե , հոլանդացի նկարիչ Պատմության այս օրը 2011 - Լատվիացի գործարար և քաղաքական գործիչ Անդրիս Բերզինշը զբաղեցրեց Լատվիայի նախագահի պաշտոնը՝ նախագահական ընտրություններից հետո: 1978 - Մադրիդում երեք հայ գրոհայիններ կրակ են բացում Թուրքիայի դեսպանի մեքենայի վրա։ Զոհվում են նաև դեսպանի կինը, վարորդը։ Գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցնում Հայկական Գաղտնի Բանակը՝ ԱՍԱԼԱ-ն։ 1955 - Հիմնադրվեց Բայկոնուր տիեզերակայանը։ 1953 - Վեստմինստերյան աբբայությունում տեղի է ունենում Բրիտանիայի թագուհի՝ Եղիսաբեթ II-ի թագադրությունը: 1946 - Իտալիան հռչակվում է հանրապետություն: 1938 - Տեղի ունեցավ ՀԽՍՀ ԳԽ ընտրություններ, գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Մացակ Պապյանը, իսկ Ժողկոմխորհրդի նախագահ՝ Արամ Փիրուզյանը: 1924 - ԱՄՆ հնդկացիները քաղաքացիություն են ստանում։ 1897 - The New York Journal-ը հերքում է Մարկ Տվենի մահվան մասին լուրը՝ մեջբերելով Լոնդոնից նրա հեռագիրը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։ 1864 - Ավարտվում է 1817-64 թվականների Կովկասյան պատերազմը: Մահեր
| |
Դիտումներ: 1530 | | |